Սլովենիան ճանաչել է Պաղեստին պետությունը
Սլովենիայի ԱԳ նախարար և փոխվարչապետը հայտարարել է Պաղեստին անկախ պետության ճանաչման մասին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սլովենիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Թանիա Ֆաջունը սատարել է Իսրայելի ցեղասպան ռեժիմի դեմ Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին և կոչ արել ռեժիմի նկատմամբ կիրառել զենքի էմբարգո։
Թանիա Ֆաջունն ով ներկայումս նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ն, հայտարարել է, որ Լիբանանում փեյջերների պայթյունների միջոցով Իսրայելի իրականացրած գործողությունն ահաբեկչություն էր։
Անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշմանը, որով անօրինական է համարվել Իսրայելի կողմից Արևմտյան ափի և Գազայի հատվածի 57-ամյա օկուպացիան, նա հայտարարել է , որ Իսրայելը պետք է դուրս գա օկուպացված պաղեստինյան տարածքներից:
Պաղեստինի անկախ պետությունը ճանաչել են ՄԱԿ-ի ավելի քան 140 անդամ երկրներ, կամ անդամների ավելի քան երկու երրորդը։