Պուտինի նախազգուշացումն Արևմուտքին. Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել
https://parstoday.ir/hy/news/world-i223532-Պուտինի_նախազգուշացումն_Արևմուտքին._Ռուսաստանը_կարող_է_միջուկային_զենք_օգտագործել
Ռուսաստանի տարածքի խորքում արևմտյան հեռահար զենքեր օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար ԱՄՆ պետական ​​այրերին համոզելու նպատակով Ուկրաինայի նախագահի՝ Վաշինգտոն կատարելիք այցի մասին հայտարարությանը զուգահեռ,«Վլադիմիր Պուտինը» նախազգուշացրել է Արևմուտքին, որ Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2024 13:35 Asia/Tehran
  • Պուտինի նախազգուշացումն Արևմուտքին. Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել

Ռուսաստանի տարածքի խորքում արևմտյան հեռահար զենքեր օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար ԱՄՆ պետական ​​այրերին համոզելու նպատակով Ուկրաինայի նախագահի՝ Վաշինգտոն կատարելիք այցի մասին հայտարարությանը զուգահեռ,«Վլադիմիր Պուտինը» նախազգուշացրել է Արևմուտքին, որ Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել։

Radio Farda-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք ագրեսիայի ժամանակ, այդ թվում՝ եթե սովորական զենք օգտագործող թշնամին «կրիտիկական վտանգ է ներկայացնում»։

Պուտինը հստակեցրել է, որ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան «միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ»,  Մոսկվան դիտարկում է,որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավելել է,-«Մենք իրավունք ենք վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում՝ որպես միութենական պետության անդամ: Այս բոլոր հարցերը համաձայնեցվել են բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ, այդ թվում՝ եթե թշնամու սովորական զենքի օգտագործումը կրիտիկական վտանգ ներկայացնի մեր ինքնիշխանության համար»։

Ռուսաստանի նախագահը, ով  հանդիսանում է երկրի հսկայական միջուկային զինանոցի վերաբերյալ հիմնական որոշում կայացնողը, ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարելով, որ երկրի համար նոր սպառնալիքներ ու վտանգներ են ստեղծվել ասել է,-«Եթե մենք ստանանք հավաստի տեղեկատվություն օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային արձակման և մեր պետական սահմանը հատելու մասին, այսինքն՝ ռազմավարական կամ մարտավարական ինքնաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչու թռչող  սարքերի, հիպերձայնային հրթիռների և այլ ինքնաթիռների մասին, Մոսկվան կարող է դիտարկել միջուկային զենքի կիրառումը։ 

Այն դեպքում երբ ԱՄՆ-ում և Բրիտանիայում բանակցությունները շարունակվում են Ուկրաինային զենք ուղարկելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ, Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի կիրառման մասին նշանակում է Ռուսաստանի ռազմական դոկտրինի փոփոխություն:
Ռուսաստանի նախագահն ավելի վաղ ևս սպառնացել էր, որ կվերսկսի միջին հեռահարության միջուկային զենքի արտադրությունը, եթե ԱՄՆ-ն համաձայնի հրթիռներ տեղակայել Գերմանիայում կամ Եվրոպայի այլ մասերում։