Արձագանքներ՝ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահի նահատակությանը
https://parstoday.ir/hy/news/world-i223602-Արձագանքներ_Լիբանանի_Հեզբոլլահի_գլխավոր_քարտուղար_Սեյյեդ_Հասան_Նասրալլահի_նահատակությանը
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահին սպանելու Իսրայելի գործողությունից հետո,  դիմադրության խմբերը, լրատվամիջոցները, քաղաքական և անվտանգության դիտորդները դատապարտեցին Սիոնիստական ​​ռեժիմի այս հանցագործությունը և զգուշացրին Իսրայելին այս սպանության հետևանքների կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2024 14:23 Asia/Tehran
  • Արձագանքներ՝ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահի նահատակությանը

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահին սպանելու Իսրայելի գործողությունից հետո,  դիմադրության խմբերը, լրատվամիջոցները, քաղաքական և անվտանգության դիտորդները դատապարտեցին Սիոնիստական ​​ռեժիմի այս հանցագործությունը և զգուշացրին Իսրայելին այս սպանության հետևանքների կապակցությամբ։

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ)  ցավակցություն է հայտնել Լիբանանում Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ, ով իր մի խումբ աջակիցների հետ միասին նահատակվել է  «Ալ-Աքսայի փոթորիկ»  ճակատամարտում։

ՀԱՄԱՍ շարժման հայտարարության մեջ նշվում է, որ այս շարժումը խստորեն դատապարտում է սիոնիստների դաժան հարձակումները Բեյրութի հարավում գտնվող  Դահիայի  բնակելի շենքերի վրա եւ դա համարում է վախկոտ ահաբեկչություն։
Այս սպանության պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները, Սիոնիստական ​​ռեժիմին համակողմանի աջակցություն ցուցաբերելու պատճառով: Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ Լիբանանում մեր եղբայրների կողքին ենք։

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ՝ Քազեմ Ղարիբ Աբադին Իսլամական համագործակցության կազմակերպության ադամ երկրներին կոչ է արել  արտակարգ նիստ հրավիրել  Լիբանանում և Պաղեստինում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների  հարցով։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին վիրտուալ տարածքում իր անձնական էջում ցավակցություն է հայտնել Լիբանանում Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ և գրել.- Դիմադրության սեյյեդի՝  Սեյեդ Հասան Նասրալլահի պանծալի ուղին կշարունակվի, և Աստծո կամոք  սրբազան Ղոդսն  ազատագրելու նրա սուրբ նպատակը կիրականանա:

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին նույնպես գրել է. «Դիմադրության այս լեգենդի  անարատ արյունը ավելի վճռական կդարձնի Աստծո ճանապարհին պայքարող մոջահեդներին՝ դիմադրության փառավոր ու հաղթական ճանապարհը կտրելու համար»:

«Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարեց. «Մեծ պատիվ է, որ Սեյյեդ Հասան Նասրալլահը Ղոդսի ճանապարհին նահատակվեց»:

Լիբանանցի քաղաքական գործիչ Սուլեյման Ֆարանջիեն ասել է. -Դիմադրության գաղտնիքը  հեռացավ մեզանից և դարձավ  լեգենդ։Դիմադրությունը շարունակվելու է.

«Ֆաթհ» շարժումը հայտարարեց. -«Մենք ցավակցություն ենք հայտնում Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ, ով նահատակվել է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հարավային Դահիայի վրա իրականացրած հարձակման հետևանքով»:

Պաղեստինյան դիմադրության խմբերի միացյալ ստորաբաժանումը հայտարարեց.-Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը կբոցավառի վրեժի կրակը։

Բազմաթիվ լրատվամիջոցներ, քաղաքական և անվտանգության դիտորդներ, արձագանքելով Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի սպանության գործում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությանը, հայտարարել են, որ այս սպանության վտանգավոր հետևանքները ուղղակիորեն ուղղված են ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցող արևմտյան երկրներին  և  բարդացրել են իրավիճակը Նեթանյահուի համար։