Արձագանքներ՝ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահի նահատակությանը
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահին սպանելու Իսրայելի գործողությունից հետո, դիմադրության խմբերը, լրատվամիջոցները, քաղաքական և անվտանգության դիտորդները դատապարտեցին Սիոնիստական ռեժիմի այս հանցագործությունը և զգուշացրին Իսրայելին այս սպանության հետևանքների կապակցությամբ։
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ցավակցություն է հայտնել Լիբանանում Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ, ով իր մի խումբ աջակիցների հետ միասին նահատակվել է «Ալ-Աքսայի փոթորիկ» ճակատամարտում։
ՀԱՄԱՍ շարժման հայտարարության մեջ նշվում է, որ այս շարժումը խստորեն դատապարտում է սիոնիստների դաժան հարձակումները Բեյրութի հարավում գտնվող Դահիայի բնակելի շենքերի վրա եւ դա համարում է վախկոտ ահաբեկչություն։
Այս սպանության պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները, Սիոնիստական ռեժիմին համակողմանի աջակցություն ցուցաբերելու պատճառով: Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ Լիբանանում մեր եղբայրների կողքին ենք։
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ՝ Քազեմ Ղարիբ Աբադին Իսլամական համագործակցության կազմակերպության ադամ երկրներին կոչ է արել արտակարգ նիստ հրավիրել Լիբանանում և Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հարցով։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին վիրտուալ տարածքում իր անձնական էջում ցավակցություն է հայտնել Լիբանանում Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ և գրել.- Դիմադրության սեյյեդի՝ Սեյեդ Հասան Նասրալլահի պանծալի ուղին կշարունակվի, և Աստծո կամոք սրբազան Ղոդսն ազատագրելու նրա սուրբ նպատակը կիրականանա:
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին նույնպես գրել է. «Դիմադրության այս լեգենդի անարատ արյունը ավելի վճռական կդարձնի Աստծո ճանապարհին պայքարող մոջահեդներին՝ դիմադրության փառավոր ու հաղթական ճանապարհը կտրելու համար»:
«Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարեց. «Մեծ պատիվ է, որ Սեյյեդ Հասան Նասրալլահը Ղոդսի ճանապարհին նահատակվեց»:
Լիբանանցի քաղաքական գործիչ Սուլեյման Ֆարանջիեն ասել է. -Դիմադրության գաղտնիքը հեռացավ մեզանից և դարձավ լեգենդ։Դիմադրությունը շարունակվելու է.
«Ֆաթհ» շարժումը հայտարարեց. -«Մենք ցավակցություն ենք հայտնում Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակության կապակցությամբ, ով նահատակվել է Սիոնիստական ռեժիմի կողմից հարավային Դահիայի վրա իրականացրած հարձակման հետևանքով»:
Պաղեստինյան դիմադրության խմբերի միացյալ ստորաբաժանումը հայտարարեց.-Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը կբոցավառի վրեժի կրակը։
Բազմաթիվ լրատվամիջոցներ, քաղաքական և անվտանգության դիտորդներ, արձագանքելով Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի սպանության գործում Սիոնիստական ռեժիմի հանցագործությանը, հայտարարել են, որ այս սպանության վտանգավոր հետևանքները ուղղակիորեն ուղղված են ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցող արևմտյան երկրներին և բարդացրել են իրավիճակը Նեթանյահուի համար։