Արևմուտքը շահագրգռված չէ «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչության հետաքննությամբ. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i223610-Արևմուտքը_շահագրգռված_չէ_Հյուսիսային_հոսքերում_ահաբեկչության_հետաքննությամբ._ՌԴ_ԱԳՆ
Արևմուտքի երկրները շահագրգռված չեն «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչության հետաքննությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Սեպտեմբեր 28, 2024 14:45 Asia/Tehran
  • Արևմուտքը շահագրգռված չէ «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչության հետաքննությամբ. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի երկրները շահագրգռված չեն «Հյուսիսային հոսքերում» ահաբեկչության հետաքննությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմուտքում շահագրգռված չեն ահաբեկչության արդյունավետ հետաքննության անցկացմամբ՝ չնայած եվրոպական տնտեսությանը և բնապահպանությանը հասցված հսկայական վնասին», - ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան բազմիցս իրավական օգնության հարցումներ է ուղարկել եվրոպական երկրներին՝ ահաբեկչության ռուսական հետաքննությանը աջակցություն ցուցաբերելու պահանջով:

«Բոլոր այդ հարցումները մերժվել են մտացածին պատրվակներով կամ ընդհանրապես առանց բացատրության։ Նման վարքագիծը, անշուշտ, հակասում է տվյալ պետությունների միջազգային-իրավական պարտավորություններին», - նշել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն և նրա արբանյակները հրաժարվել էին աջակցել Ռուսաստանի կողմից 2023-ի մարտին ներկայացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծին, որը նախատեսում էր անկախ միջազգային հետաքննություն անցկացնել համաշխարհային կազմակերպության հովանու ներքո: Նրա խոսքով՝ 2023-ի հոկտեմբերին Վաշինգտոնը և Արևմուտքի երկրները «տորպեդահարել» են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի՝ այդ թեմայով հայտարարության ռուսական նախագիծը։

ՌԴ գլխավոր դատախազությունը նոր հարցումներ է ուղարկել «Հյուսիսային հոսքերի» հարցով

Եվրոպա ռուսական արտահանման երկու գազատարներում ՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2», պայթյունները տեղի են ունեցել 2022-ի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտնել է, որ գազատարներում փլուզումներն աննախադեպ են, իսկ վերանորոգման ժամկետները գնահատել հնարավոր չէ: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է նախաձեռնել։ Ռուսաստանը բազմիցս պահանջել է տվյալներ «Հյուսիսային հոսքերում» պայթյունների վերաբերյալ, բայց ոչ մի անգամ դրանք չի ստացել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: