Ալիևի որդին մասնակցել է կառավարության նիստին
https://parstoday.ir/hy/news/world-i223634-Ալիևի_որդին_մասնակցել_է_կառավարության_նիստին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 27-ամյա որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը, մասնակցել է կառավարության՝ տնտեսական հարցերին նվիրված նիստին։ Գործադիրի նիստին նրա հայտնվելը հարցեր է առաջացրել նրա քաղաքական ներկայության աճի և ադրբեջանական քաղաքականության մեջ ապագա դերի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2024 12:48 Asia/Tehran
  • Ալիևի որդին մասնակցել է կառավարության նիստին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 27-ամյա որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը, մասնակցել է կառավարության՝ տնտեսական հարցերին նվիրված նիստին։ Գործադիրի նիստին նրա հայտնվելը հարցեր է առաջացրել նրա քաղաքական ներկայության աճի և ադրբեջանական քաղաքականության մեջ ապագա դերի վերաբերյալ:

Հինգշաբթի օրվա նիստին Ալիև կրտսերը մասնակցել է մոր՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին։

Թեև հանդիպմանը նրա դերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն, ըստ Turan-ի տեղեկությունների, նա պաշտոն է զբաղեցնում էկոնոմիկայի նախարարությունում։

Նրա ներկայությունը նիստին՝ այս տարվա պետական և հանրային միջոցառումների ժամանակ մեծ տեսանելիության ֆոնին, ենթադրությունների տեղիք է տվել, որ նա պատրաստվում է դեր ունենալ Ադրբեջանի ղեկավարությունում:

Նախքան նախագահ դառնալը՝ Իլհամ Ալիևը ևս հոր՝ այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի հետ հետ մի քանի պետական ​​հանդիպումների էր մասնակցել։ Այն ժամանակ, երբ լրագրողները հարցնում էին, թե նա «նախագահի պաշտոնը կփոխանցի՞ Իլհամին», Հեյդար Ալիևը հրաժարվում էր պատասխանել՝ նման հայտարարություններն անվանելով «ընդդիմության առաջնորդների բամբասանք»։

Հաշվի առնելով Հեյդար Ալիև կրտսերի վերջին ելույթները՝ ենթադրություններ են հնչում, որ նա կարող է նույն կերպ վարվել, որպեսզի ի վերջո զբաղեցնի հոր տեղը:

Ալիև կրտսերն առաջին անգամ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2010-ին, երբ 12 տարեկան էր։

Այն ժամանակ տեղական և միջազգային լրատվամիջոցները հաղորդում էին, որ 2009-ին, Ալիև կրտսերը դարձել է Դուբայի ինը առափնյա առանձնատների սեփականատեր, որոնց արժեքը կազմում է մոտ 44 մլն դոլար: