Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/world-i223652-Ադրբեջանն_ու_Իսրայելը_ռազմավարական_փոխըմբռնման_հուշագիր_են_ստորագրել_պաշտպանական_արդյունաբերության_ոլորտում
Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը գրել է X հարթակի իր օգտահաշվում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2024 14:27 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում

Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը գրել է X հարթակի իր օգտահաշվում։

«AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև սպառազինության արտադրության և մշակման մեջ, այսօր ստորագրել են փոխըմբռնման ռազմավարական հուշագիր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից պետական սեփականություն հանդիսացող Azersilah ընկերության հետ:

Այս արժեքավոր գործընկերությունն ավելի է մերձեցնում երկրներին՝ նպաստելով համատեղ զարգացմանը և համատեղ ջանքերին՝ ամրապնդելու անկախությունն ու ազգային անվտանգությունը»,- գրել է Իսրայելի դեսպանը։

Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում ընթացող միջազգային պաշտպանական ADEX ցուցահանդեսի շրջանակներում։