Արևմուտքն Ուկրաինան վերածել է Ռուսաստանի դեմ ռազմական հենակետի. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i223678-Արևմուտքն_Ուկրաինան_վերածել_է_Ռուսաստանի_դեմ_ռազմական_հենակետի._Պուտին
Արևմտյան էլիտաները Ուկրաինան վերածել են իրենց գաղութի, ռազմական հենակետի, որը նշան է բռնում Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2024 08:47 Asia/Tehran
  • Արևմուտքն Ուկրաինան վերածել է Ռուսաստանի դեմ ռազմական հենակետի. Պուտին

Արևմտյան էլիտաները Ուկրաինան վերածել են իրենց գաղութի, ռազմական հենակետի, որը նշան է բռնում Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի հետ չորս նոր տարածաշրջանների վերամիավորման օրվա առթիվ տեսաուղերձում նա հիշեցրել է, որ Մոսկվան փորձել է հասնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:

«Մենք չենք լքել մեր քույրերին ու եղբայրներին, փորձել ենք հասնել ծանրագույն հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուք գիտեք, թե ինչով ավարտվեցին այդ բանակցությունները՝ արևմտյան էլիտաների կողմից ստերով, կեղծիքներով և խաբեությամբ, նրանք այս ընթացքում Ուկրաինան վերածեցին իրենց գաղութի, ռազմական հենակետի, որը նշան է բռնում Ռուսաստանին»,-ընդգծել է Պուտինը։

Նա հավելել է, որ արևմտյան էլիտաները համակարգված կերպով ատելություն և արմատական ազգայնականություն էին սերմանում Ուկրաինայում, թշնամանք էին հրահրում այն ամենի նկատմամբ, ինչը ռուսական է։

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Դոնբասը ութ տարի ապրում էր մշտական գնդակոծությունների և շրջափակման անտանելի պայմաններում, Նոր Ռուսաստանի բնակիչները հալածանքների էին ենթարկվում:

 

Sputnik.