BRICS-ը նախատեսում է ստեղծել ինտեգրված գիտաչափական տվյալների բազա
https://parstoday.ir/hy/news/world-i223734-brics_ը_նախատեսում_է_ստեղծել_ինտեգրված_գիտաչափական_տվյալների_բազա
Մոսկվայում կայացել է BRICS-ի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարների 12-րդ հանդիպումը Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Եթովպիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2024 12:55 Asia/Tehran
  • BRICS-ի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարների 12-րդ հանդիպման մասնակիցների լուսանկարը
    BRICS-ի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարների 12-րդ հանդիպման մասնակիցների լուսանկարը

Մոսկվայում կայացել է BRICS-ի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարների 12-րդ հանդիպումը Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Եթովպիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Անցյալ շաբաթ Ռուսաստանը հյուրընկալում էր BRICS-ի անդամ երկրների գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների նախարարների 12-րդ հանդիպումը։ Այս հանդիպմանը, որը վարում էր Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Դմիտրի Ֆալկովը, երկրների պատվիրակությունների ղեկավարները պարզաբանեցին գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում իրենց առաջնահերթությունները գիտական ​​և նորարարական համագործակցության զարգացման ուղղությամբ։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովն այս հանդիպմանը ընդգծել է, որ տեխնոլոգիաների ոլորտը BRICS-ում համագործակցության ընդլայնման ամենադինամիկ ոլորտներից է և հայտարարեց, որ BRICS-ի անդամ երկրները նախատեսում են ստեղծել ինտեգրված գիտաչափական ​​տվյալների բազա։

BRICS-ի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարների 12-րդ հանդիպումը

 

Իրանի Իսլամական Հանրապետության Զարգացման և առաջադիմության Համագործակցության Կենտրոնի ղեկավար Սաջադ Ահադզադեն որպես տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում BRICS խմբի հետ համագործակցության Իրանի ներկայացուցիչ, այս հանդիպմանը իր ելույթում նանոտեխնոլոգիայի, կենսատեխնոլոգիայի, Էներգետիկայի, վերականգնվող էներգիայի, ջրային ռեսուրսների, ծովային տնտեսության, պարենային անվտանգության, արհեստական ​​ինտելեկտի և թվային տնտեսության ոլորտները դասել է ԲՐԻԿՍ խմբի հետ համագործակցության Իրանի առաջնահերթ ուղղությունների շարքում։

BRICS-ի հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այս հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել արհեստական ​​ինտելեկտի և թվային ծառայությունների զարգացումը, կիբերանվտանգության երաշխավորումը և տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիության բարելավումը։