BRICS-ը նախատեսում է ստեղծել ինտեգրված գիտաչափական տվյալների բազա
-
BRICS-ի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարների 12-րդ հանդիպման մասնակիցների լուսանկարը
Մոսկվայում կայացել է BRICS-ի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարների 12-րդ հանդիպումը Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Եթովպիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Անցյալ շաբաթ Ռուսաստանը հյուրընկալում էր BRICS-ի անդամ երկրների գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների նախարարների 12-րդ հանդիպումը։ Այս հանդիպմանը, որը վարում էր Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Դմիտրի Ֆալկովը, երկրների պատվիրակությունների ղեկավարները պարզաբանեցին գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում իրենց առաջնահերթությունները գիտական և նորարարական համագործակցության զարգացման ուղղությամբ։
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովն այս հանդիպմանը ընդգծել է, որ տեխնոլոգիաների ոլորտը BRICS-ում համագործակցության ընդլայնման ամենադինամիկ ոլորտներից է և հայտարարեց, որ BRICS-ի անդամ երկրները նախատեսում են ստեղծել ինտեգրված գիտաչափական տվյալների բազա։
Իրանի Իսլամական Հանրապետության Զարգացման և առաջադիմության Համագործակցության Կենտրոնի ղեկավար Սաջադ Ահադզադեն որպես տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում BRICS խմբի հետ համագործակցության Իրանի ներկայացուցիչ, այս հանդիպմանը իր ելույթում նանոտեխնոլոգիայի, կենսատեխնոլոգիայի, Էներգետիկայի, վերականգնվող էներգիայի, ջրային ռեսուրսների, ծովային տնտեսության, պարենային անվտանգության, արհեստական ինտելեկտի և թվային տնտեսության ոլորտները դասել է ԲՐԻԿՍ խմբի հետ համագործակցության Իրանի առաջնահերթ ուղղությունների շարքում։
BRICS-ի հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այս հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել արհեստական ինտելեկտի և թվային ծառայությունների զարգացումը, կիբերանվտանգության երաշխավորումը և տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիության բարելավումը։