ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը․ Խաղաղության խոսք ԶԼՄ-ներում, ռումբերի առաքում ծովափին
(last modified Sun, 06 Oct 2024 06:14:48 GMT )
Հոկտեմբեր 06, 2024 09:44 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը․ Խաղաղության խոսք ԶԼՄ-ներում, ռումբերի առաքում ծովափին

Շարունակելով Իսրայելին «կանաչ լույս» տալ պաղեստինցիների ու լիբանանցիների դեմ հանցագործությունների համար, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ այդ երկրի որևէ կառավարություն այնքան չի օգնել Իսրայելին, որքան իր կառավարությունը։ Այդ մասին Բայդենը հայտարարել է վերջերս սիոնիստներին ուղղված ուղերձում։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Բայդենը, ով իր իսկ խոստովանությամբ Սիոնիստական ռեժիմի և  պատերազմի ամենամեծ աջակիցն է, այնուհետև պնդել է, որ իր կարևոր խնդիրը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը կանխելն է:

Սակայն Արևմտյան Ասիայում խաղաղություն հաստատելու մասին ԱՄՆ-ի պնդումները հակասում են Իսրայելին ցուցաբերված աջակցությանը։ Ներքին ու միջազգային հասարակական կարծիքի ճնշման պայմաններում ԱՄՆ-ն հայտարարում է, թե փորձում է հրադադար հաստատելկ և դադարեցնել Գազայի ու Լիբանանի պատերազմները։ Միևնույն ժամանակ, այդ երկրի կառավարությունն իր դիրքորոշումները հայտնում է ըստ սիոնիստական լոբբիի ցանկության։ Իսկ դա ռեժիմի վարչապետին հնարավորություն է տալիս շարունակել իր հանցագործություններն ու դրանց շրջանակն ընդլայնել մինչև Լիբանան։ 

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վաշինգտոնն Իսրայելին տարեկան տարեկան 3,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո, Միացյալ Նահանգներն ընդունել է օրենք, որով Իսրայելին տրամադրում է առնվազն 12,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ 2024 թվականի մարտի օրինագծից՝ 3,8 միլիարդ դոլար և ապրիլի լրացուցիչ հատկացումների օրինագծից՝ 8,7 միլիարդ դոլար։ Հատկանշական է, որ 2022 թվականին դոլարի փոխարժեքի հիմամբ՝ 1946-2024 թվականներին Իսրայելին ԱՄՆ-ի ռազմական օգնության ծավալը գերազանցել է 230 միլիարդ դոլարը։  

Հատկանշական է, որ վերջես ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ 157 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օգնության փաթեթ է հատկացվել՝ Լիբանանի և այլ շրջանների տուժած բնակչությանը օգնելու համար։

Արձագանքելով այս հայտարարությանը, «Ալ Ջազիրան» մի հոդվածում գրել է․ «ԱՄՆ-ի նվիրած ռումբերն ընկնում են լիբանանցի խաղաղ բնակիչների վրա։ Վաշինգտոնի լայնածավալ դիվանագիտական աջակցությունը նաև քաջալերել է Թել Ավիվի պաշտոնյաներին ավելի շատ դաժանություններ իրականացնել Արևմտյան Ասիայում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն դեռ փորձում է շարունակել դեմագոգիան»։ 

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի բարձրաստիճան անդամ, դեմոկրատական սենատոր Մարկ Քելլին խոստովանել է, որ Սիոնիստական ռեժիմը Լիբանանում վերջին հանցագործության ժամանակ օգտագործել է ԱՄՆ-ի արտադրության կառավարվող ռումբեր:

The Washington Post-ն ուսումնասիրելով Սիոնիստական ռեժիմի հրապարակած պատկերները,  գրել է. «Բեյրութի վրա  հարձակման ժամանակ, որի հետևանքով զոհվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը, Իսրայելը, ամենայն հավանականությամբ, օգտագործել է ԱՄՆ-ում արտադրված, 2 հազար  ֆունտ կշռով ռումբեր»։