Աշխարհի ազատությունը կախված է համաշխարհային տնտեսության ապադոլարացումից
https://parstoday.ir/hy/news/world-i223962-Աշխարհի_ազատությունը_կախված_է_համաշխարհային_տնտեսության_ապադոլարացումից
Նշելով, որ ԱՄՆ-ը դոլարից երկրների կախվածությունը որպես զենք է օգտագործում, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ ապադոլարացումն աշխարհի գրեթե բոլոր ազատատենչ երկրների ու ժողովուրդների ցանկությունն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2024 06:40 Asia/Tehran
  • Աշխարհի ազատությունը կախված է համաշխարհային տնտեսության ապադոլարացումից

Նշելով, որ ԱՄՆ-ը դոլարից երկրների կախվածությունը որպես զենք է օգտագործում, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ ապադոլարացումն աշխարհի գրեթե բոլոր ազատատենչ երկրների ու ժողովուրդների ցանկությունն է։

Նյու Յորքում կայացած ԲՐԻԿՍ-ի նիստում ունեցած ելույթում, Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Ցավոք, համաշխարհային տնտեսության ներկայիս ենթակառուցվածքը գտնվում է այն տերությունների ձեռքում, որոնք  համաշխարհային տնտեսության կառույցները վերածել են մրցակիցների դեմ զենքի»։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն որպես զենք է օգտագործում երկրների կախվածությունը դոլարից,  բանկային սահմանափակումները, միջազգային ֆինանսական կառույցներում որոշումների կայացման հարցում անհավասարությունը, կոնսենսուսի բացակայությունը հավելելով, որ ապադոլարիզացումն աշխարհի բոլոր ազատատենչ երկրների ու ազգերի ցանկությունն է։

Ավելի վաղ, ԱՄՀ Բրազիլիայի նախկին ներկայացուցիչ Պաուլո Նոգեյրա Բաուտիստա կրտսերը նույնպես RT-ին տված հարցազրույցում հայտարարել էր. «ԱՄՆ դոլարը դարձել է վտանգավոր արժույթ»։

Նա նշել էր, որ դոլարի նկատմամբ վստահությունը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ, աստիճանաբար նվազել է, քանի որ, ավելի ու ավելի շատ երկրներ են սկսել փնտրել այլընտրանքներ, ինչւը նպաստում է ապադոլարիզացման գործընթացի արագացմանը։ 

Այս համատեքստում Իրանի խորհրդարանի Արդյունաբերության և հանքերի հանձնաժողովի անդամ Ալի Հադադին նշել է, որ եթե ՇՀԿ և ԲՐԻԿՍ անդամ երկրները որդեգրեն ապադոլարիզացման քաղաքականություն, որն ԻԻՀ առաջնորդ իմամ Խամենեիի առաջարկություններից է, դա կլինի դիմակայություն ԱՄՆ-ի միակողմանիությանը, իսկ մյուս կողմից այդ երկրների հզորությունը կաճի, քանի որ դոլարի դերը կթուլանա։

Արևմտյան ԶԼՄ-ները նույնպես բազմիցս խոստովանել են, որ համաշխարհային տնտեսության և երկրների միջև առևտրային գործարքներում դոլարից հրաժարվելու գործընթացը տեղի է ունենում ապշեցուցիչ արագությամբ։

CNBC կայքը գրել է, որ ԱՄՆ դոլարն առևտրից բացառելու ցանկությունն աճում է, և ավելի շատ երկրներ՝ Բրազիլիայից մինչև Հարավարևելյան Ասիա, ցանկանում են առևտուր անել այլ արժույթներով։