Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i224062-Պուտինը_Փաշինյանի_և_Ալիևի_հետ_խոսել_է_Զանգեզուրի_միջանցքի_մասին._Պեսկով
«Զանգեզուրի կեղծ միջանցքի» թեման շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հոկտեմբեր 08, 2024 12:53 Asia/Tehran
  •  Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին. Պեսկով

«Զանգեզուրի կեղծ միջանցքի» թեման շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինն առանձնազրույց է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը երևի յուրաքանչյուրի հետ մի կես ժամ անցկացրել է, դրա համար էլ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, Զանգեզուրի  միջանցքի թեման նույնպես շոշափվել է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը հանդիպել էր Ալիևի, իսկ հետո՝ Փաշինյանի հետ։