Ադրբեջանցի պատգամավորները պահանջում են խզել համաձայնագրերն ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i224070-Ադրբեջանցի_պատգամավորները_պահանջում_են_խզել_համաձայնագրերն_ԱՄՆ_ի_հետ
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել համաձայնագրերը ԱՄՆ-ի հետ եւ դադարեցնել USAID նախագծերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2024 13:41 Asia/Tehran
  • Ադրբեջանցի պատգամավորները պահանջում են խզել համաձայնագրերն ԱՄՆ-ի հետ

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել համաձայնագրերը ԱՄՆ-ի հետ եւ դադարեցնել USAID նախագծերը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Միլի մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։

«Ադրբեջանը երկիր է, որն իրականացնում է անկախ ներքին եւ արտաքին քաղաքականություն, իր ուժերով ապահովել է իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը. ոչ ոք չի կարող մեզ որեւէ բան թելադրել եւ միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կհամարենք»,- ասել է Գաֆարովան։