Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով
Հոկտեմբեր 11, 2024 12:02 Asia/Tehran
Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Եթե իրականացվեն Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրերը կամ սպառնալիքները, դա շատ լուրջ սադրանք կլինի», - ուրբաթ Լաոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։
Նախարարը հիշեցրել է, որ «ՄԱԳԱՏԷ-ն բավականին խստորեն վերահսկում է Իրանի միջուկային ծրագիրը, և որևէ նշան չի տեսնում, որ Իրանը սկսել է այդ միջուկային ծրագիրը տեղափոխել ռազմական ուղի»։
«ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար զեկույցներ է ներկայացնում Կառավարիչների խորհրդին, մենք ելնում ենք այդ մասնագիտական գնահատականներից»,- նշել է Լավրովը։
Պիտակ