Պուտինը ժամանել է Աշխաբադ, որտեղ կհանդիպի Իրանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i224196-Պուտինը_ժամանել_է_Աշխաբադ_որտեղ_կհանդիպի_Իրանի_նախագահի_հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2024 08:48 Asia/Tehran
  • Պուտինը ժամանել է Աշխաբադ, որտեղ կհանդիպի Իրանի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ:

Պուտինը կհանդիպի ԻԻՀ  նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, ինչպես նաև կմասնակցի «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները խաղաղության և զարգացման հիմքն են» ֆորումին։

Երկու երկրների նախագահները նախատեսում են քննարկել երկկողմ հարցեր և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը, հայտնել են Կրեմլում։ Բացի ՌԴ նախագահից, ֆորումին կմասնակցեն ավելի քան 10 երկրների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԱՊՀ-ի ղեկավարներ։