Ամերիկացի տնտեսագետ․Դոլարը ոչ թե փոխանակման արժույթ է, այլ գրոհային զենք
Parstoday- Ամերիկացի տնտեսագետ և հանրային քաղաքականության վերլուծաբան՝ Ջեֆրի Սաքսը բացատրել է, թե ինչու չօգտագործել դոլարը որպես վճարման մեխանիզմ։
Տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած BRICS-ի ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկի կառավարիչների նիստում, ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսն ասել է.-«ԱՄՆ-ի կառավարությունը դոլարը որպես փոխանակման գործիք կամ պահուստային արժույթ օգտագործելու փոխարեն այն վերածել է զենքի»։
Parstoday-ի հաղորդման համաձայն, Սաքսն անդրադառնալով ԱՄՆ կառավարության կողմից Իրանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Աֆղանստանի և այլ երկրների ակտիվների արգելափակմանը, ընդգծել է,-«Դոլարի վերածումը զենքի ակնհայտորեն իրականացվել է այդ քայլերով»։
Ամերիկացի այս տնտեսագետը հստակեցրել է -«Երբ նախագահը միայնակ կարող է հրամաններ ստորագրել և միլիարդավոր դոլարների ակտիվներ բռնագրավել տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, դուք չեք կարող դոլարն օգտագործել որպես վճարման մեխանիզմ,քանի որ ամերիկյան արժույթը քաղաքական գրոհի տեսքով վերածվել է գործիքի»։
«Երկրներին անհրաժեշտ են ոչ դոլարային վճարման մեխանիզմներ։ Մեզ պետք են որոշ հատուկ կառույցներ, որտեղ դոլարը ներգրավված չէ, կառույցներ, որոնք ուղղակիորեն պատժամիջոցների տակ չլինեն», նշել է տնտեսագետը։
Սաքսը, ով նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի ղեկավարն է, ընդգծել է, -«Ելնելով միջազգային իրավունքի չափանիշներից ու ՄԱԿ-ի կանոնադրությունից, Միացյալ Նահանգների գործողությունները լիովին սխալ են և անօրինական»։