ԱՄՆ-ն ցանկանում է Արևելյան Ասիայում երկրորդ Մերձավոր Արևելք ստեղծե՞լ
https://parstoday.ir/hy/news/world-i224256-ԱՄՆ_ն_ցանկանում_է_Արևելյան_Ասիայում_երկրորդ_Մերձավոր_Արևելք_ստեղծե_լ
Արևելյան Ասիայում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունն մտահոգում է որոշ փորձագետների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2024 06:16 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ցանկանում է Արևելյան Ասիայում երկրորդ Մերձավոր Արևելք ստեղծե՞լ

Արևելյան Ասիայում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունն մտահոգում է որոշ փորձագետների։

Չինացի շմի շարք փորձագետներ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) հանդիպման շրջանակում անդրադառնալով ԱՄՆ-ի քաղաքականությանը, մտահոգություն են հայտնել, որ Վաշինգտոնը հակամարտություն ստեղծելով, այս տարածաշրջանը կվերածի երկրորդ Մերձավոր Արևելքի։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ Հարավային Չինաստանի ծովային հետազոտությունների ազգային ինստիտուտի Համաշխարհային ռազմածովային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Չեն Սյանմյաոն ասել է. «Թեև Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում իրավիճակը ներկայումս խաղաղ է, ԱՍԵԱՆ-ի անդամները մտահոգված են, որ եթե ԱՄՆ-ը հակամարտություն ստեղծի տարածաշրջանում, այն կարող է վերածվել «երկրորդ Մերձավոր Արևելքի»:

ASEAN-ի երկրները, որոնք հետևում են Մերձավոր Արևելքում աճող լարվածությանը և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը, այս գագաթաժողովի շրջանակում հնարավորություն ունեն քննարկել ճգնաժամերի կառավարման ուղիները:

Չենը հավելել է. «Հարավչինական ծովում վեճերի լուծման գործընթացին օտարերկրացիների միջամտությունը միայն կվատթարացնի իրավիճակը»։

«Ֆրանս պրեսին» տված հարցազրույցում Պեկինի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Ճապոնիայի նոր վարչապետ Շիգերու Իշիբան ԱՍԵԱՆ-ի նիստի շրջանակներում կհանդիպի   անդամ երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու ասիական ՆԱՏՕ-ի ստեղծման գաղափարը:  
ԱՍԵԱՆ-ը արավարևելյան Ասիայի 10 երկրների խումբ է, որը ստեղծվել է 1967 թվականի օգոստոսի 8-ին՝ Թաիլանդի, Սինգապուրի, Ֆիլիպինների, Մալայզիայի և Ինդոնեզիայի կողմից։ Հետագայում խմբին միացել են նաև Վիետնամը, Մյանմարը, Լաոսը, Կամբոջան և Բրունեյը։

Խմբի անդամ երկրները, բնակչության մեծ թվով  և հարաբերական կայունությամբ, գտնվում են  տնտեսական աճի և շահութաբերության համար անհրաժեշտ ռեսուրսներով լի տարածաշրջանում: