Ստոկհոլմից մինչև Բեռլին եվրոպացիները վանկարկում են՝ «Վերջ տվեք մարդասպան Իսրայելին աջակցությանը»
Եվրոպայում հազարավոր մարդիկ այս մայրցամաքի տարբեր քաղաքներում ցույցեր անցկացնելով դատապարտել են Գազայում և Լիբանանում Իսրայելի ռեժիմի հանցագործությունները։
Եվրոպայի ժողովուրդը շաբաթ օրը այս մայրցամաքի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ստոկհոլմում, Փարիզում, Բեռլինում և Հռոմում դուրս եկավ փողոցներ՝ դատապարտելու Գազայում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի անմարդկային և դաժան գործողությունները՝ կոչ անելով իրենց երկրների իշխանություններին պատժամիջոցներ կիրառել իսրայելական ռեժիմի դեմ։ Ըստ «ParsToday»-ի հոդվածի, որը հղում է անում «Ալ Ջազիրային», Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ցուցարարները վանկարկել են «Մարդասպան Իսրայել, հեռացիր Պաղեստինից» և «զինադադար՝ անհապաղ ու անվերապահ» կարգախոսները:
Շվեդ իրավապաշտպան Քաջեսա Էքիս Էքմանը այս ցույցում հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի բարբարոսական հարձակումները Գազայի և Լիբանանի վրա ցեղասպանություն են՝ հավելելով, որ Իսրայելի ռեժիմին Արևմուտքի աջակցությունը ավելի համարձակ է դարձնում Թել Ավիվին իր անմարդկային գործողություններում։
Փարիզում պաղեստինցիների և լիբանանցիների կողմնակիցները Ֆրանսիայի կառավարությանը կոչ են արել դադարեցնել Թել Ավիվին ցուցաբերվող աջակցությունը։
Բեռլինում մարդիկ վանկարկել են «Դադարեցրեք ցեղասպանության ֆինանսավորումը» և «Ազատություն Պաղեստինին» կարգախոսները՝ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հարձակումները Պաղեստինի և Լիբանանի ժողովրդի դեմ և արևմտյան երկրների աջակցությունն այս հանցավոր ռեժիմին։
Իսկ Իռլանդիայի ժողովուրդը Քլեր կոմսությունում հավաքվել էր Շենոն օդանավակայանի դիմաց՝ բողոքելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների կողմից զենք կրելու, Իռլանդիայի օդային տարածքով նրանց ինքնաթիռների թռիչքների կամ այս երկրի օդանավակայաններում լիցքավորման համար այդ ինքնաթիռների վայրէջքի դեմ։
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում էլ մարդկանց մի մեծ խումբ դուրս էր եկել փողոց և երթ անցկացնելով՝ բողոքել էր Սիոնիստական ռեժիմի բարբարոսական հանցագործությունների դեմ։
Իտալիայի ժողովուրդը ևս փողոց էր դուրս եկել այս երկրի մայրաքաղաք Հռոմում՝ աջակցելու Պաղեստինի և Լիբանանի ժողովրդին։
Գազայում պատերազմի սկզբից ի վեր Եվրոպայի տարբեր քաղաքներում ականատես ենք եղել փողոցներում պատերազմի դեմ ցուցարարների ներկայությանը։
Ըստ վերջին տեղեկությունների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 42 հազար պաղեստինցի, և վիրավորվել ավելի քան 97 հազարը։
Իսկ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 մարդ և վիրավորվել առնվազն 10000-ը: