Իրանցի հանրահայտ բանաստեղծ և միստիկ Հաֆեզ Շիրազիի մեծարման միջոցառումը Ղազախստանում
https://parstoday.ir/hy/news/world-i224382-Իրանցի_հանրահայտ_բանաստեղծ_և_միստիկ_Հաֆեզ_Շիրազիի_մեծարման_միջոցառումը_Ղազախստանում
Իրանցի մեծ բանաստեղծ և միստիկ Խոջա Շամս ադ-Դին Մուհամմադ Հաֆեզ Շիրազիի (մ.թ. 1325-1390 թթ.) մեծարման օրվա տարեդարձի կապակցությամբ Ղազախստանի մայրաքաղաքում պարսկերենի և իրանագիտության ուսանողների ներկայությամբ տեղի է ունեցել միջոցառում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2024 13:03 Asia/Tehran
  • Իրանցի հանրահայտ բանաստեղծ և միստիկ Հաֆեզ Շիրազիի մեծարման միջոցառումը Ղազախստանում

Իրանցի մեծ բանաստեղծ և միստիկ Խոջա Շամս ադ-Դին Մուհամմադ Հաֆեզ Շիրազիի (մ.թ. 1325-1390 թթ.) մեծարման օրվա տարեդարձի կապակցությամբ Ղազախստանի մայրաքաղաքում պարսկերենի և իրանագիտության ուսանողների ներկայությամբ տեղի է ունեցել միջոցառում։

Իրանական օրացույցում Մեհր ամսվա 20-ը (հոկտեմբերի 11) գրանցված է իրանցի հայտնի բանաստեղծ Հաֆեզ Շիրազիի անունով։ Ղազախստանում Հաֆեզի սիրահարների հավաքը կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կենտրոնի վայրում՝ Ղազախստանի Աստանա քաղաքում Սաադի հիմնադրամի ներկայացուցչությունում։

Ըստ Parstoday-ի, Իրանի մշակութային հարցերով խորհրդական Ալի Աքբար Թալեբի Մաթինը միջոցառման ժամանակ ասել է, որ Հաֆեզը Իրանի ամենասիրված բանաստեղծներից է, ում ստեղծագործությունները դարեր անց հայտնի են ոչ միայն Իրանում, այլեւ ողջ աշխարհում։

Թալեբի Մաթինն ասել է, որ Հաֆեզի բանաստեղծությունների թեման շատ բազմազան է, և նրա բանաստեղծությունները օգտագործվում են իրանական ավանդական երաժշտության, կերպարվեստի և գեղագրության մեջ:

Հաֆեզի ժողովածուն պարունակում է 500 գազել, 42 քառատող և մի քանի ձոներգ (կասիդա)։ Հաֆեզը իր ժողովածուն գրել է 50 տարվա ընթացքում։