Նյու Յորքում ձերբակալվել են Պաղեստինի տասնյակ կողմնակիցներ
Սահաբ - Նյու Յորքի ոստիկանությունը Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի աջակցության դեմ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել է Պաղեստինի ավելի քան 200 կողմնակիցների։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաղեստինամետ ցուցարարները, որոնք հարում են ակտիվ խմբավորումներին, ինչպիսին է «Հրեական ձայնը հանուն խաղաղության», երկուշաբթի օրը նստացույց են կազմակերպել Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի դիմաց՝ Մանհեթենի հարավում գտնվող Ուոլ Սթրիթի մերձակայքում՝ վանկարկելով «Թողե՛ք ապրի Գազան» և «Դադարեցրե՛ք ցեղասպանության ֆինանսավորումը» կարգախոսները։

Համաձայն այս հաղորդման՝ ցուցարարներն իրենց զայրույթն են արտահայտել ԱՄՆ-ի ռազմական պայմանագրերի և զենք արտադրողների դեմ, որոնք այդ զենքերն ուղարկում են Սիոնիստական ռեժիմին։
«Հրեական ձայնը հանուն խաղաղության» խումբը «X» սոցիալական ցանցում գրել է, որ հարյուրավոր հրեաներ և մեր ընկերները Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել՝ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին զենք ուղարկելու և ցեղասպանությունից շահույթ ստանալու դեմ։
Միևնույն ժամանակ ոստիկանության խոսնակը հաստատել է 206 ցուցարարների ձերբակալությունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։