Իսրայելը և Բաքուն ամրապնդում են կապերը
Հոկտեմբեր 15, 2024 15:33 Asia/Tehran
Մենք ամրապնդում ենք կապերն Ադրբեջանի հետ: Այսօր ես հանդիպեցի Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովի հետ՝ քննարկելու համար էներգետիկ ոլորտում մեր համագործակցության ընդլայնման հարցը։
Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Իսրայելի էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Էլի Քոհենը։
«Որպես արտգործնախարար՝ ես բացեցի Ադրբեջանի դեսպանատունը Իսրայելում։ Մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ ռազմավարական են, և ես մտադիր եմ բոլոր մակարդակներում շարունակել աշխատել մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- գրել է իսրայելցի նախարարը։