«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել են մարտական զորավարժություններ
https://parstoday.ir/hy/news/world-i224416-Ալագյազ_զորավարժարանում_մեկնարկել_են_մարտական_զորավարժություններ
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել են մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություններ: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 06:14 Asia/Tehran
  • «Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել են մարտական զորավարժություններ

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել են մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություններ: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել են մարտական զորավարժություններ:

Զորավարժությունների ընթացքում զինծառայողները մշակում են մարտի կազմակերպման և գումարտակային մարտավարական խմբի մեջ մտնող ստորաբաժանումների փոխգործակցության խնդիրները: Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստականության բարձրագույն աստիճանի բերմանը, մարտական գործողություններ վարելու հմտություններին։

Կարևորվել են հրամանատարական կետերի տեղակայումն ու կահավորումը, տեխնիկայի քողարկումը, մարտական պահպանության կազմակերպումը:

Sputnik.