«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել են մարտական զորավարժություններ
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել են մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություններ: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել են մարտական զորավարժություններ:
Զորավարժությունների ընթացքում զինծառայողները մշակում են մարտի կազմակերպման և գումարտակային մարտավարական խմբի մեջ մտնող ստորաբաժանումների փոխգործակցության խնդիրները: Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստականության բարձրագույն աստիճանի բերմանը, մարտական գործողություններ վարելու հմտություններին։
Կարևորվել են հրամանատարական կետերի տեղակայումն ու կահավորումը, տեխնիկայի քողարկումը, մարտական պահպանության կազմակերպումը:
Sputnik.