Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում՝ ի աջակցություն Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդների
https://parstoday.ir/hy/news/world-i224422-Զանգվածային_ցույցեր_Ֆրանսիայում_ի_աջակցություն_Լիբանանի_և_Պաղեստինի_ժողովուրդների
Համացանցում տարածված «Շտապ աջակցություն Պաղեստինին» խմբի կոչից հետո, Փարիզի մեծ թվով բնակիչներ դուրս են եկել ցույցի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 06:46 Asia/Tehran

Համացանցում տարածված «Շտապ աջակցություն Պաղեստինին» խմբի կոչից հետո, Փարիզի մեծ թվով բնակիչներ դուրս են եկել ցույցի։

Երեքշաբթի երեկոյան Փարիզում հազարավոր մարդկանց ներկայությամբ կայացած ցույցի մասնակիցները կրել են Պաղեստինի և Լիբանանի դրոշները, վանկարկել  կարգախոսներ՝ ի աջակցություն այս երկրների ժողովուրդների և դատապարտել Իսրայելի հանցագործությունները։ 

Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է 2 հազար 500 մարդ։ Ցույցը սկսվել է Իսրայելի ռմբակոծությունից հետո համացանցում պաղեստինցիների պատկերները տարածվելուց հետո։  Ցույցն անցկացվել է  Գազայի  Դեյր ալ Բալահ քաղաքում Իսրայելի դիրքերի վրա ՀԱՄԱՍ-ի  հարձակումից երկու օր անց։

«Շտապ աջակցություն Պաղեստինին» խումբը, հրապարակելով Գազայի վրա Իսրայելի դաժան հարձակումների  պատկերները, գրել է․ «Այլևս ասելիք չկա... եկեք միասին գոռանք՝ դադարեցնել ցեղասպանությունը».