Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում՝ ի աջակցություն Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդների
Համացանցում տարածված «Շտապ աջակցություն Պաղեստինին» խմբի կոչից հետո, Փարիզի մեծ թվով բնակիչներ դուրս են եկել ցույցի։
Երեքշաբթի երեկոյան Փարիզում հազարավոր մարդկանց ներկայությամբ կայացած ցույցի մասնակիցները կրել են Պաղեստինի և Լիբանանի դրոշները, վանկարկել կարգախոսներ՝ ի աջակցություն այս երկրների ժողովուրդների և դատապարտել Իսրայելի հանցագործությունները։
Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է 2 հազար 500 մարդ։ Ցույցը սկսվել է Իսրայելի ռմբակոծությունից հետո համացանցում պաղեստինցիների պատկերները տարածվելուց հետո։ Ցույցն անցկացվել է Գազայի Դեյր ալ Բալահ քաղաքում Իսրայելի դիրքերի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից երկու օր անց։
«Շտապ աջակցություն Պաղեստինին» խումբը, հրապարակելով Գազայի վրա Իսրայելի դաժան հարձակումների պատկերները, գրել է․ «Այլևս ասելիք չկա... եկեք միասին գոռանք՝ դադարեցնել ցեղասպանությունը».