Մեկնաբանություն- ԱՄՆ նախագահական ընտրություններից 20 օր առաջ քաղաքական վիճակը լարված է
https://parstoday.ir/hy/news/world-i224424-Մեկնաբանություն_ԱՄՆ_նախագահական_ընտրություններից_20_օր_առաջ_քաղաքական_վիճակը_լարված_է
2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է 20 օր։ Այս ընթացքում երկու հիմնական կուսակցությունների թեկնածուները թակում են ամեն դուռ՝ հնարավորինս ավելի շատ ձայներ ստանալու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 07:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ նախագահական  ընտրություններից 20 օր առաջ քաղաքական վիճակը լարված է

2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է 20 օր։ Այս ընթացքում երկու հիմնական կուսակցությունների թեկնածուները թակում են ամեն դուռ՝ հնարավորինս ավելի շատ ձայներ ստանալու համար։

 Հաշվի առնելով դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի միջև խիստ մրցավազքը, նշվում է, որ 2024 թվականի ընտրություններում  թեկնածուների միջև տարածությունն ամենամոտն է 1960-ականներից ի վեր։ 

Ընտրություններից 20 օր առաջ դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը։ Որովհետև իրականում Հարիսի և Թրամփի միջև հիմնական մրցակցությունը շարունակվում է 7 նահանգներում, որոնք հայտնի են որպես «ճակատամարտի դաշտ»։ Այդ 7 նահանգների, հատկապես շատ կարևոր Փենսիլվանիա նահանգի քաղաքացիների ձայները կորոշեն Սպիտակ տան հաջորդ բնակչին։ Այս նահանգներում թեկնածուների միջև տարածությունն այնքան մոտ է, որ անգամ մի քանի ձայնը կարող է որոշիչ դառնալ։ 

Հետևաբար վերջին օրերին թեկնածուները կենտրոնացել են Փենսիլվանիա նահանգի վրա։ Այստեղ   էլեկտորալ ձայների ամենամեծ թիվն է՝ 19 ձայն։ Իր ելույթներից մեկում Քամալա Հարրիսը խոստացել է հաղթելու դեպքում ավելի շատ աշխատատեղեր ստեղծել սևամորթ տղամարդկանց համար:

Թրամփը խոստացել է ավելի շատ աշխատատեղեր ստեղծել՝ նվազեցնելով հարկերը։ Ներկայումս մի քանի միլիոն տատանվող ամերիկացի ընտրողների համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե որ թեկնածուին և որ կուսակցությանը ձայն տան, ավելի կարևոր են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կենսապահովումը, գնաճը և զբաղվածությունը։ Այս քաղաքացիները սովորաբար ընտրությունը կատարում են ելկնելով թեկնածուների ներկայացրած ծրագրերից, և նրանց վերջնական որոշումը կայացվում է  ընտրությունների օրվան նախորդող մի քանի օրերին։ Հետևաբար  տատանվող քաղաքացիների ձայները որոշիչ դերակատարություն են ունենալու ընտրություններում։ 

Քամալա Հարիսին կարծես թե դեռ չի հաջողվել առանձնանալ ներկայիս կառավարության որոշ տնտեսական ձախողումներից, որում նա զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ Միլիոնավոր ամերիկացիներ, հատկապես հասարակության թույլ և խոցելի հատվածները, դեռևս պայքարում են Covid-19-ի կարանտինային շրջանի և Ուկրաինայի պատերազմի տնտեսական հետևանքների դեմ և իրենց կյանքի պայմանների համար հաճախ պատասխանատու են համարում   Բայդենի/Հարիսի կառավարությանը։  

2024 թվականի նախագահական ընտրությունների երկու հիմնական թեկնածուների հետ կապված  դժգոհությունների պատճառով ընտրությունների ճակատագիրն անորոշ է։ Եվ թեկնածուների ու նրանց համախոհների՝ իրար դեմ ուղղված գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ մրցակցությունը կվերածվի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար լայնամասշտաբ պատերազմի։