Ռյաբկովը նախազգուշացրել է Իսրայելի ռեժիմին՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու կապակցությամբ
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նախազգուշացրել է Իսրայելի ռեժիմին՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու կապակցությամբ։
Հղում անելով ՏԱՍՍ-ին, ԻՌՆԱ-ն հայտնում է, որ Ռյաբկովը Սիոնիստական ռեժիմին հորդորել է չհարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, քանի որ նման գործողության հետևանքներն աղետալի կլինեն:
Նա ասել է․ «Մենք բազմիցս զգուշացրել ենք և շարունակում ենք զգուշացնել Իսրայելին՝ անգամ չմտածել Իրանի միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակման մասին։ Այդ հարձակման հետևանքներն աղետալի կլինեն ու կխախտվեն միջուկային անվտանգության ոլորտում գոյություն ունեցող բոլոր սկզբունքները»։
Լրագրողների հետ զրույցում Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Իրանի հետ՝ անկախ Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունից։
Նա նշել է․ «Դա կապված չէ տարածաշրջանում քաղաքական անկայունությունից և լարվածության մակարդակից, որն այժմ շատ բարձր է և մեծ անհանգստություն է առաջացնում»:։
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ավելի շատ երկխոսության կարիք կա։
Ռյաբկովն ասել է․ «Տարբեր ուղղություններով տեղի է ունենում գնահատականների, մոտեցումների փոխանակում։ Մեր ջանքերի նպատակը, ինչպես ցանկացած իրավիճակում, որտեղ առկա է էսկալացիայի վտանգ, այնպիսի լուծում գտնելն է, որը կնվազեցնի այդ ռիսկը և ի վերջո համապատասխան գործընթացները կտանի դեպի քաղաքական լուծում»։