Ադրբեջանի արտգործնախարարը Ստամբուլում կրկին նախապայման է առաջ քաշել Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i224544-Ադրբեջանի_արտգործնախարարը_Ստամբուլում_կրկին_նախապայման_է_առաջ_քաշել_Հայաստանին
Հետկոնֆլիկտային շրջանի նման կրիտիկական պահին տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղության հասնելու համար Հայաստանի համար կարևոր է սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններով վերացնել նախորդ հակամարտության նարատիվների և կառուցվածքների վերապրուկները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 14:40 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտգործնախարարը Ստամբուլում կրկին նախապայման է առաջ քաշել Հայաստանին

Հետկոնֆլիկտային շրջանի նման կրիտիկական պահին տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղության հասնելու համար Հայաստանի համար կարևոր է սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններով վերացնել նախորդ հակամարտության նարատիվների և կառուցվածքների վերապրուկները։

Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում անցկացված «3+3» տարածաշրջանային խորհրդակցական ձևաչափի հանդիպմանը։

Այսպիսով, Բաքուն կրկնեց իր պահանջը Հայաստանին, այն դեպքում, երբ ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ դա իր ներքին գործն է։