Ապադոլարիզցումը՝ ԲՐԻԿՍ-ի օրակարգում
ԲՐԻԿՍ-ի վերջին հանդիպման ժամանակ ներկայացվել է BRICSPay հարթակը, և նշվել, որ այն կարող է ունենալ բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են ապադոլարիզացումը, անդամ երկրների միջև առևտրի դյուրացումը և արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելը: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը, հղում անելով «Սահաբին»։
BRICSPay-ը թույլ կտա նվազեցնել կախվածությունն ավանդական համակարգերից և նվազագույնի հասցնել գործարքների ծախսերը:
Հարթակի կարևոր առանձնահատկություններից է համապատասխանությունն անդամ երկրների իրավական և կարգավորող շրջանակներին և դրա գործարկումը հնարավորություն կտա արագ և էժան գործարքներ իրականացնել, որոնք կարող են մեծացնել առևտուրն ու ներդրումները անդամ երկրների միջև:
Այսօր, առավել քան երբևէ, աշխարհն արագորեն անցնում է միաբևեռ համակարգից բազմաբևեռ համակարգի, և ԱՄՆ դոլարը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ, աստիճանաբար կկորցնի իր դերը։ Այս գործընթացը տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում, սակայն այնպիսի քայլերն ինչպես BRICSPay հարթակը կամ ԲՐԻԿՍ ընդհանուր արժույթը, կարագացնեն գործընթացը:
ԲՐԻԿՍ-ը գլխավորում են զարգացող տնտեսական տերությունները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաաֆրիկյան Հանրապետությունը։ 2024 թվականի հունվարի 1-ից խումբը համալրել են Արգենտինան, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը։