Bild․ Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի անդամակցումը ԲՐԻԿՍ–ին
Հոկտեմբեր 25, 2024 11:39 Asia/Tehran
Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի անդամակցումը ԲՐԻԿՍ–ին։ Այդ մասին գրել է գերմանական Bild–ն իր աղբյուրի վրա հղումով։
Տնտեսական միության 16–րդ գագաթնաժողովից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է միանալ միավորմանը և անդամակցության հայտ է ներկայացրել։
Որպես պատճառ նշվում է Թուրքիայի սերտ համագործակցությունը Պակիստանի հետ։
Կազանում ԲՐԻԿՍ–ի 16–րդ գագաթնաժողովին մասնակցել է նաև Էրդողանը։
Պիտակ