Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա
https://parstoday.ir/hy/news/world-i224970-Վահագն_Խաչատուրյանն_աշխատանքային_այցով_մեկնել_է_Կոլումբիա
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-ից 31-ն աշխատանքային այցով գտնվելու է Կոլումբիայում 2024թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 29, 2024 16:30 Asia/Tehran
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-ից 31-ն աշխատանքային այցով գտնվելու է Կոլումբիայում 2024թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։

Համաժողովի ընթացքում նախագահը հանդես կգա ելույթով, հանդիպում կունենա Կոլումբիայի նախագահի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Համաժողովը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների հերթական կոնֆերանսն է, որն անցկացվում է 2024թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը Կոլումբիայի Սանտիագո դե Կալի քաղաքում:

Համաժողի նպատակն է քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված ճգնաժամերը լուծելու համար: