Բաքվում ասել են՝ նախապատվությունը տալիս են ՆԱՏՕ–ի հետ ակտիվ գործակցությանը
https://parstoday.ir/hy/news/world-i224994-Բաքվում_ասել_են_նախապատվությունը_տալիս_են_ՆԱՏՕ_ի_հետ_ակտիվ_գործակցությանը
Բաքվում հայտարարել են, որ նախապատվությունը տալիս են ՆԱՏՕ–ի հետ ակտիվ համագործակցությանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 29, 2024 19:11 Asia/Tehran
  • Բաքվում ասել են՝ նախապատվությունը տալիս են ՆԱՏՕ–ի հետ ակտիվ գործակցությանը

Բաքվում հայտարարել են, որ նախապատվությունը տալիս են ՆԱՏՕ–ի հետ ակտիվ համագործակցությանը։

Այդ մասին այդ երկրի ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչության պետ Անար Մութալիբովը հայտարարել է ՆԱՏՕ–ի հետ Ադրբեջանի գործընկերության շրջանակում տեղի ունեցած էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության համաժողովում։

Նա ասել է, թե Ադրբեջանը հավատարիմ է Եվրոպայում անվտանգության հարցում իր ստանձնած պարտավորություններին, հայտնում է APA-ն։

«Ադրբեջանը նախապատվությունը տալիս է ՆԱՏՕ–ի հետ ակտիվ համագործակցությանը տարբեր հարցերում։ Ադրբեջանը Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության կարևորման պարտավորություններ է ստանձնել և հուսալի գործընկեր է ինչպես անվտանգության առումով, այնպես էլ էներգետիկ անվտանգության և մյուս ոլորտների»,–ասել է նա։