Իսրայելի բանակում բրիտանացի վարձկան զինվորի սարսափն ու զարմանքը Հեզբոլլահի հզորության կապակցությամբ
(last modified Tue, 05 Nov 2024 08:10:58 GMT )
Նոյեմբեր 05, 2024 11:40 Asia/Tehran
  • Իսրայելի բանակում բրիտանացի վարձկան զինվորի սարսափն ու զարմանքը Հեզբոլլահի հզորության կապակցությամբ

Parstoday- Անգլիացի զինվորը նկարագրել է իսրայելական բանակում վարձկանների ծանր վիճակը:

Անգլիական «Թայմս» թերթի հաղորդման համաձայն, այդ երկրի քաղաքացիները սիոնիստական ​​բանակի կազմում մասնակցում են Լիբանանի Հեզբոլլահի դեմ պատերազմին։ Համաձայն Parstoday-ի հաղորդման, որը մեջբերում է Mehr լրատվական գործակալությունը, սիոնիստական ​​բանակում գտնվող բրիտանացի զինվորը խոստովանել է, որ Լիբանանի Հեզբոլլահ շարժման ուժերի դեմ պատերազմը նման է մղձավանջի։

Բրիտանացի այս քաղաքացին պատմել է, որ Հարավային Լիբանանում գտնվելու օրերին պայքարում էր կյանքի և մահվան միջև։

Իսրայելական բանակի բրիտանացի վարձկան զինվոր Յոսսին, անդրադառնալով լիբանանյան Հեզբոլլահ-ի մարտիկների պաշտպանական բարձր կարողություններին, ասել է. -Այս երկրի հարավում գտնվելու օրերին նա երեք ժամից ավելի չէր քնում և վայրկյան անգամ չէր հանում զրահաբաճկոնն ու կոշիկները։

Նա խոստովանել է, որ Հեզբոլլահի ուժերը միանշանակ լավագույնն են։

Բրիտանացի այս զինվորականի խոսքով՝ իսրայելական բանակի հարավային Լիբանանի զորամիավորներից միայն մեկն ուներ 2000 սիոնիստ զինվոր, սակայն նրանցից մի քանիսը զոհվեցին Հեզբոլլահի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։

Սիոնիստական ​​ռեժիմի «Ալմա» հետազոտական ​​կենտրոնը մի զեկույցում գրել է.«Հեզբոլլահի հարձակումների թիվը Լիբանանում 2024 թվականի հոկտեմբերին, մեկ տարի առաջվա համեմատ աճել է չորս անգամ և մեկ ամսում հասել 1158 հարձակումների»։

 

 

Բանալի բառակապակցություններ՝ Լիբանանի Հեզբոլլահի շարժում, Լիբանանի Հեզբոլլահի պաշտպանական կարողություններ, Սիոնիստական ​​ռեժիմ, օտար վարձկաններ Իսրայելի բանակում