Մամուլի տեսություն 19-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i22543-Մամուլի_տեսություն_19_06_2016
Արևմուտքը կարծում է,որ ՄԱԿ-ի իրավական կոմիտեում Սիոնիստական ռեժիմի նախագահությունը կփակի Իսրայելի քայլերի վերաբերյալ իրավական վեճերի ճանապարհը և ճանապարհ կհարթի իսրայելական որոշումների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2016 16:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-06-2016

Արևմուտքը կարծում է,որ ՄԱԿ-ի իրավական կոմիտեում Սիոնիստական ռեժիմի նախագահությունը կփակի Իսրայելի քայլերի վերաբերյալ իրավական վեճերի ճանապարհը և ճանապարհ կհարթի իսրայելական որոշումների համար:

Քեյհան

Սիոնիստական ռեժիմի մեկուսացումը և Ճգնաժամի  հարատևումը

Միջինարևելյան տարածաշրջանի հարցերով փորձագետը տարածաշրջանի ու աշխարհի իրադարձությունների գործընթացը Սիոնիստական  օրինականության հարցի  ու մեկուսացման շրջանակում է գնահատել:

Թեհրանում լույս տեսնող Քեյհան օրաթերթին տված հարցազրույցում Սաադոլլահ  Զարեին գրել է.«ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ՝ Դենի Դենոնին այդ կառույցի իրավական կոմիտեի նախագահի պաշտոնում   նշանակումը ցույց է տալիս,որ Եվրոպան  մշտապես ջանքեր է գործադրել Սիոնիստական ռեժիմին բազմակողմանի  աջակցություն ցուցաբերելու համար»:

Փորձագետի խոսքերով՝այդ նշանակումը բացահայտեց Սիոնիստական ռեժիմի բարդ պայմանները և նրա օրինականությունից զուրկ լինելու փաստը: Այն պայմաններում երբ  հայտնի երկրներ՝ ԱՄՆ-ն , Բրիտանիան , Ֆրանսիան և Գերմանիան ,որ ուղղորդել  են այդ ընտրությունը , նկատել են Իսրայելի օրինականության հարցը  նույնիսկ եվրոպական երկրների մոտ:

«Արևմուտքը կարծում է,որ ՄԱԿ-ի իրավական կոմիտեում Սիոնիստական ռեժիմի նախագահությունը կփակի Իսրայելի քայլերի վերաբերյալ իրավական վեճերի ճանապարհը և ճանապարհ կհարթի իսրայելական որոշումների համար»,ասել է փորձագետը:

Նրա խոսքերով՝ Սիոնիստական ռեժիմի խնդիրը Պաղեստինի և այլ երկրների ժողովուրդներն են ,որոնք դեմ են այդ կեղծ ռեժիմի օրինականությանը:

Նշենք որ անցած երկուշաբթի օրը ՄԱԿ-ում Սիոնիստական  ռեժիմի ներկայացուցիչը արևմուտքի և արաբական որոշ երկրների աջակցությամբ ընտրվեց ՄԱԿ-ի իրավական հարցերի և ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի նախագահ,ինչը արժանացավ իսլամական երկրների խիստ քննադատության:

---

Ջամե ջամ

Իրանը շարունակում է մնալ աշխարհում գազի պաշարների խոշորագույն տերը

Բրիտանական Բրիթիշ  Փեթրոլիում (British Petroleum) ընկերությունը իր վերջին զեկույցում գրել է,որ  Իրանը համարվում է աշխարհում գազի պաշարների խոշորագույն տերը:

Թեհրանում լույս տեսնող «Ջամե Ջամ» թերթի այսօրվա համարում  գրված է.« Բրիտանական Բրիթիշ  Փեթրոլիում (British Petroleum) ընկերությունն իր ամենամյա զեկույցում հայտարարել է,որ գազի պաշարների առումով Իրանը աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը,իսկ նավթի պաշարների առումով չորրորդ տեղը, Ռուսաստանը և Կատարը  համապատասխանաբար գրավում են երկրորդ և  երրորդ տեղերը:

Ըստ հաղորդման՝  անցած երկու  տարիների համեմատությամբ Իրանի գազի պաշարների ծավալը չի փոխվել և մնացել է 34 տրիլիոն խորանարդ մետրի մակարդակում:

Իրանին է պատկանում աշխարհի գազի պաշարների 18.2 , նավթի պաշարների 9.3 տոկոսը:

Այդ զեկույցում նշվել է.«Անցած երկու տարիների նման Իրանի նավթի պաշարները փոփոխություն չեն կրել և 2015 թ.-ի ավարտին Իրանի նավթի պաշարները մնացել են  157 միլիարդ 800 միլիոն բարելի մակարդակում»գրում է  Ջամե Ջամ թերթը:

--- 

News.am

La Stampa

Կարդինալ Սանդրի. Հավատը պահպանելը, ահա ինչումն է Հայաստանի ուժը

Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության նախաշեմին La Stampa իտալական պարբերականը զրուցել է կարդինալ, արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Սանդրիի հետ, որն ուղեկցելու է Պոնտիֆիկոսին եւ շատ լավ գիտի Հայաստանը, նշում է թերթը։

Պատասխանելով  Հռոմի Պապի Հայաստան այցելության ուշագրավ հանգամանքի  մասին հարցին կարդինալ Սանդրին ասել է-« Կարծում եմ, որ առաջին հերթին այդ այցն ուխտագնացության տարր է պարունակում։ Պապի այցն արտահայտում է այդ հնագույն եկեղեցու նկատմամբ Պապի սերն ու հիացմունքը։ Պապը երախտագիտություն ու հարգանք կհայտնի ժողովրդին, որի գիտակցությունը ձեւավորվել է քրիստոնեական ոգով, եւ որը կարողացել է պահպանել հավատի եւ իր ինքնության թանկարժեք գանձը։ Հենց այդ հոգեւոր ուժի վրա Հայաստանը կարող է կառուցել խաղաղության ու հույսի ապագան։

Կարծում եմ, որ այդ այցելությունը շատ կարեւոր կլինի նաեւ Սփյուռքի բոլոր հայերի համար։ Նրանց համար Ֆրանցիսկոս Պապի օրհնությունը մեծ մխիթարանք ու աջակցություն կլինի։

Թերթին տված այն հարցին,որ Ֆրանցիսկոս Պապի այցելությունը արդյոք կազդի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի  վրա, որի միջնորդներն անարդյունք փորձում ենք լուծում գտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտությանը, կարդինալը պատասխանել է Վստահ եմ, որ այդ այցելությունը հնարավորություն կտա հիշեցնել ցանկացած մարդկային հասարակության հիմնարար արժեքների մասին. անսահման ցավ բերող բռնության եւ զենքի գործածության մերժում, ինչպես նաեւ դիվանագիտության, երկխոսության, հանդիպումների եւ բանակցությունների ճանապարհով խաղաղության անխոնջ որոնումներ։ Հավատում եմ, որ Հայաստան այցի ժամանակ մենք խաղաղության եւ աշխատանքի կոչերի պակաս չենք ունենա, որպեսզի Կովկասը դառնա այն, ինչ կա աշխարհագրորեն՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ»։

 ---

 Galatv.am

Frankfurter Allgemeine Zeitung

Թուրքիան սկսել է «խրամատային պատերազմ» վարել Եվրոպայի հետ

«Թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ միգրացիոն ճգնաժամը թույլ կտա իրեն գերիշխանություն հաստատել Եվրոպայի վրա: Նրա այդ քաղաքականությունը վնասում է առաջին հերթին հենց Թուրքիային»,- Frankfurter Allgemeine Zeitung-ում գրում է Ռայներ Հերմանը:

«Թուրքիայից ստացվող ազդակները դրական անվանել չի կարելի: Անկարան Եվրամիությանը հասկացնում է, որ այլեւս հետաքրքրված չէ Թուրքիայի քաղաքացիների վիզային ռեժիմը չեղարկելու որոշմամբ: Միաժամանակ թուրքերը «խաղաղության աղավնիներ» են ուղարկում Մոսկվա, իսկ նույն օրն Անկարայում ԵՄ դեսպանը, ով նյարդային հյուծման աստիճանի էր հասել, լքում է իր պաշտոնը»:

«Այժմ բոլորը հետեւում են թուրքերի գործողություններին: Արդյո՞ք Թուրքիան կշարունակի ճնշում գործադրել Եվրոպայի վրա, ինչից հետո փախստականների հոսքերը կհեղեղեն հունական կղզիները: Էրդողանի քաղաքականությունը կայուն չէ, եւ նա վտանգավոր է հենց Թուրքիայի համար»:

«Թուրքիան այժմ սկսել է «խրամատային պատերազմը»: Էրդողանը կարծում է, որ միգրացիոն ճգնաժամն իրեն հնարավորություն կտա իշխել Եվրոպայի վրա: Միեւնույն ժամանակ, ոչ մի երկիր այնպես տարված չէ սիրիական պատերազմով, ինչպես Թուրքիան»,-գրում է գերմանական հանդեսը:

Աղբյուր՝ Frankfurter Allgemeine Zeitung

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան