Կրեմլը հերքել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը
https://parstoday.ir/hy/news/world-i225518-Կրեմլը_հերքել_է_Պուտին_Թրամփ_հեռախոսազրույցի_մասին_տեղեկությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց չեն ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հեռախոսազրույցի մասին տեղեկությունները բացարձակ սուտ համարելով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2024 14:33 Asia/Tehran
  • Կրեմլը հերքել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց չեն ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հեռախոսազրույցի մասին տեղեկությունները բացարձակ սուտ համարելով։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Սա ուղղակի սուտ տեղեկություն է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  The Washington Post-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: