Տուսկը ԵՄ-ի բարեփոխումների վերաբերյալ որոշման 10-Էջանոց նախագիծ Է պատրաստել
https://parstoday.ir/hy/news/world-i2257-Տուսկը_ԵՄ_ի_բարեփոխումների_վերաբերյալ_որոշման_10_Էջանոց_նախագիծ_Է_պատրաստել
Եվրամիության օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի (Եվրախորհրդի) նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկությունները, որոնք կհրապարակվեն փետրվարի 2-ին, ձեւակերպված են Եվրախորհրդի որոշման 10-Էջանոց նախագծի տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Եվրամի ության ինստիտուտների մի աղբյուր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 13:12 Asia/Tehran
  • Տուսկը ԵՄ-ի բարեփոխումների վերաբերյալ որոշման 10-Էջանոց նախագիծ Է պատրաստել

Եվրամիության օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի (Եվրախորհրդի) նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկությունները, որոնք կհրապարակվեն փետրվարի 2-ին, ձեւակերպված են Եվրախորհրդի որոշման 10-Էջանոց նախագծի տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Եվրամի ության ինստիտուտների մի աղբյուր:

«Մոտավորապես տասն Էջ ծավալով փաստաթուղթը ձեւակերպված Է որպես Եվրոպայի խորհրդի որոշման նախագիծ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանում գործակալության աղբյուրը հայտնել Էր, որ Լոնդոնը եւ Բրյուսելն սկզբունքային համաձայնության են հասել Եվրամիության օրենսդրության արգելափակման մեխանիզմի շուրջը, որն անցանկալի Է միության երկների համար:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ «ԵՄ-ի երկրները, որոնք ներկայացնում են միության անդամների 55 տոկոսը, կարող են արգելափակել օրենսդրությունը կամ պահանջել փոփոխություններ մտցնել դրանում»:

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Եվրամիությունում Մեծ Բրիտանիային պահելու հարցի կարգավորման նպատակով խոստացել Է փետրվարի 2-ին հրապարակել Լոնդոնի հետ համաձայնությունների ձեռքբերման առաջարկությունների նախագիծը: Լոնդոնը համառորեն պնդում Է, որ Եվրամիությում բարեփոխումներ իրականացվեն միությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջը հանրաքվեի նախաշեմին:

Տուսկի խոսքով՝ կողմերն զգալի առաջընթացի են հասել, բայց «մնում են չլուծված հարցեր»:

orer.am

2/2/2016