Հայաստանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i225728-Հայաստանն_իրեն_հեռու_է_պահում_ՀԱՊԿ_բոլոր_ձևաչափերից._ՌԴ_ԱԳՆ
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2024 13:51 Asia/Tehran
  • Հայաստանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Բարձրաստիճան դիվանագետին հարցրել են, թե արդյոք Հայաստանը մասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը:

«Հարցն ուղղեք հայկական կողմին,– արձագանքել է Պանկինը,– բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ ՀՀ–ն այս փուլում իրեն հեռու է պահում տարբեր մակարդակներով ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերի մասնակցությունից»։

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Ղրղզստանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։

 

Sputnik.