Աբխազիայի նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարները մերժել են Բժանիայի առաջարկը
Ցուցարարները մերժել են Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը։ Նրանք նաև հրաժարվել են հեռանալ նախագահական նստավայրից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։ Նա նշել էր, որ դրանից հետո երկրում նոր ընտրություններ կանցկացվեն, իսկ մինչ այդ Աբխազիան կղեկավարի փոխնախագահ Բադրա Գունբան:
Աբխազիայի նախագահի առաջարկը հնչեցրել է ընդդիմադիր Ադգուր Արձինբան։ Նա հավաքվածներին հարցրել է` պատրա՞ստ են լքել կառավարական համալիրը և համաձա՞յն են, որ մինչ այդ նախագահի պաշտոնակատար լինի երկրի փոխնախագահը։ Ցուցարարները պատասխանել են, որ կընդունեն միայն Բժանիայի հրաժարականը։
Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 15-ին, Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը: Ընդդիմությունը հայտարարում է, որ դեմ է այդ փաստաթղթի վավերացմանը, քանի որ կարծում է` դա թույլ կտա, որ Աբխազիայի բնակարանները վաճառվեն Ռուսաստանին։
Sputnik.