Բաքվում պահանջում են որ Փալոնեն լքի երկիրը
https://parstoday.ir/hy/news/world-i225752-Բաքվում_պահանջում_են_որ_Փալոնեն_լքի_երկիրը
Բաքվում նոր հակահայկական հիստերիա է՝ այս անգամ ընդդեմ հայ ժողովրդի բարեկամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2024 11:42 Asia/Tehran
  •   Բաքվում պահանջում են  որ Փալոնեն լքի երկիրը

Բաքվում նոր հակահայկական հիստերիա է՝ այս անգամ ընդդեմ հայ ժողովրդի բարեկամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր շարունակվում է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ) բողոքի ակցիան ընդդեմ Փալոնեի, ով Բաքու է այցելել՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայական հարցերով համաժողովին:

Ցուցարարները կրկին հավաքվել են հայամետ կոնգրեսականի իջևանած հյուրանոցի մոտ:

Նրանց պահանջում են, որ «ամերիկացի օրենսդիրը մշտապես կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, ուստի պետք է անհապաղ ներողություն խնդրի, ուղղի իր կարծիքը, ինչպես նաև անհապաղ հեռանա Բաքվից», հայտնում է ԱՊԱ-ն։

hraparak.am