Ալիեվն էլի (կոկորդիլոսի արցունք է թափել), այս անգամ ամերիկացի օրենսդիրների մոտ
https://parstoday.ir/hy/news/world-i225758-Ալիեվն_էլի_(կոկորդիլոսի_արցունք_է_թափել)_այս_անգամ_ամերիկացի_օրենսդիրների_մոտ
Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ավգուստ Փֆլյուգերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2024 12:19 Asia/Tehran
  • Ալիեվն  էլի  (կոկորդիլոսի  արցունք է թափել), այս  անգամ ամերիկացի   օրենսդիրների մոտ

Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ավգուստ Փֆլյուգերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և աջակցում է դրան։ Նա հերթական անգամ պնդել է, որ խաղաղության պայմանագրի նախաձեռնողը Ադրբեջանն է։ 

Շարունակելով հայկական կողմին հասցեագրված հին ու անհեթեթ մեղադրանքները, նա նշել է, որ «Ադրբեջանը երեսուն տարի ենթարկվել է Հայաստանի կողմից օկուպացիայի և ռազմական ագրեսիայի՝ ընդգծելով, որ երկիրն այժմ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ Ադրբեջանի համար այս Հայաստանի հետ հակամարտությունն արդեն անցյալում է»։

 hraparak.am