Տարածաշրջանի տնտեսական աճը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ավարտով
https://parstoday.ir/hy/news/world-i225760-Տարածաշրջանի_տնտեսական_աճը_Հյուսիս_Հարավ_միջանցքի_ավարտով
Ռուսաստանը, Իրանը և կովկասյան տարածաշրջանի երկրները սպասում են Հյուսիս-Հարավ միջանցքի լիարժեք շահագործմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2024 12:52 Asia/Tehran
  • Տարածաշրջանի տնտեսական աճը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ավարտով

Ռուսաստանը, Իրանը և կովկասյան տարածաշրջանի երկրները սպասում են Հյուսիս-Հարավ միջանցքի լիարժեք շահագործմանը։

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հյուսիս-Հարավ միջազգային բազմամոդալ տրանսպորտային միջանցք նախագծի նպատակն է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա տարանցիկ երթևեկություն իրականացնել Ռուսաստանի տարածքով:

Անկախ Պետությունների Համագործակցության միջկառավարական ճանապարհաշինարարների խորհրդի ղեկավարի խոսքով, Ռուսաստանը և Կովկասի երկրները սպասում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շինարարության և արդիականացման արագ ավարտին, որպեսզի այն լիարժեք գործարկվի:

Բորի Քարիմովն ասել է.- Հաշվի առնելով գլոբալ վերջին զարգացումները՝ Հյուսիս-Հարավ միջանցքը միանգամայն անհրաժեշտություն է։ Առանց այս միջանցքի, ապրանքաշրջանառությունը չի աճի։

Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհուրդը Իրանի, Կովկասի երկրների և Ռուսաստանի հետ միասին մեծ ներդրումներ են կատարում շինարարության, վերանորոգման և որոշակի ընթացիկ հատվածների արագ ավարտի համար:

Նա հավելել է. -Այս միջանցքը լիովին կգործարկվի և Ռուսաստանի տարածքով կիրականացվի տարանցիկ երթևեկություն Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա։