Պուտինը կայցելի Հնդկաստան
(last modified Tue, 19 Nov 2024 13:25:21 GMT )
Նոյեմբեր 19, 2024 16:55 Asia/Tehran
  • Պուտինը կայցելի Հնդկաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հնդկաստան, Մոսկվան և Նյու Դելին կսկսեն ուղևորության նախապատրաստությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Նյու Դելիում կազմակերպված միջոցառմանը տեսակապով մասնակցելիս։

Պեսկովը նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան կատարած երկու այցերից հետո այժմ նախատեսվում է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան։

«Հուսով եմ, որ շուտով, շատ շուտով։  Մենք անհամբերությամբ սպասում ենք դրան», - Պեսկովի խոսքերն է մեջբերում հնդկական ANI գործակալությունը։ 

Նա հավելել է, որ Պուտինի՝ Հնդկաստան այցի ժամկետները ճշգրտվում են։    Պեսկովը նաև հայտնել է, որ այցի նախապատրաստումը, ​​որին Մոսկվան մեծ նշանակություն է տալիս, կսկսվի։ 

Հնդկաստանի վարչապետը հուլիսին երկօրյա այց էր կատարել Մոսկվա, որի ընթացքում կայացել էր ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ Իսկ հոկտեմբերին Մոդին այցելել է Կազան՝ մասնակցել BRICS-ի գագաթնաժողովին:

armenpress.am