Երեկ գիշեր Վրաստանի խորհրդարանի դիմաց կայացել է բողոքի ցույց
Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվում են։ Կիրակի երեկոյան ցուցարարները հավաքվել են խորհրդարանի դիմաց, բողոքելով նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի դեմ։
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել էր «Վրացական երազանք» կուսակցությունը։
Այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հաստատեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը, որը դեմ է ԵՄ-ին երկրի անդամակցությանը, անդամակցությանը կողմ ցուցարարները, Արևմուտքի կանաչ լույսով, դուրս եկան փողոցներ, հայտարարելով, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։
Խորհրդարանի շենքի մոտ տեղակայվել են մեծ թվով ոստիկաններ, որոնք թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ շենքին։ Արդյուքնում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ։
Ընտրությունների արդյունքները չընդունած քաղաքացիներն ավելի վաղ զանգվածային ցույցեր էին կազմակերպել Թբիլիսիում և պահանջում էին կանցացնել նոր ընտրություններ։
«Վրացական երազանք» կուսակցությունը, որը դեմ է Եվրամիությանն անդամակցելուն, երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթել է՝ հավաքելով ձայների 53,92 տոկոսը։