Մամուլի տեսություն 20-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i22642-Մամուլի_տեսություն_20_06_2016
ԱՄՆ-ի կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի չիրականացումն այդ երկրի համար ծանր հետևանքներ է ունենալու
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2016 13:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   20-06-2016

ԱՄՆ-ի կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի չիրականացումն այդ երկրի համար ծանր հետևանքներ է ունենալու

«Արման» օրաթերթ

Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը չիրականացնելով , ՄԱՆ-ը մեկուսացվելու է

 

Քաղաքագետ ՝ Բեհեշթիփուրի խոսքերով , ԱՄՆ-ի կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի չիրականացումն այդ երկրի համար ծանր հետևանքներ է ունենալու :

«Արմեն» օրաթերթին տված զրույցում , Հասան Բեհեշթիփուրը կտրականապես ընդդիմանալով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի և Իրանի հետ կայացած միջուկային համաձայնության չեղարկման կապակցությամբ ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու թեկնածուների արտահայտություններին , ասել է .-«Հաշվի առնելով համաձայնությանն ԻԻՀ-ի հավատարմությունը և Վաշինգտոնի կողմից բոլոր պատճառաբանությունները չեզոքացնելու նպատակով Թեհրանի արած քայլերը , համաձայնությունը խախտելու դեպքում , ամերիկացի զույգ թեկնածուները մեկուսացվելու են Եվրամիության , Ռուսաստանի , Չինաստանի , հարավային Կորեայի և Ճապոնիայի կողմից» :

Քաղաքագետը վստահեցրելէ  , որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտումը դժգոհ է թողնելու միջուկային բանակցություններին ներկա երկրներին :

Անդրադառնալով Միջին Արևելքում կարևոր ու ստրատեգիական նշանակության երկիր ՝ Իրանում ներթափանցելու համար գերհզոր ուժերի կողմից տարվող ջանքերին , Բեհեշթիփուրն ասել է .-«Ազգային շահերի պաշտպանման համար , Թեհրանը բազմակողմանի քաղաքականություն որդեգրելով , ծավալելու է ԲՐԻՔՍ-ի խմբի և Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերությունները» :

 

 

 

«Ղոդս» օրաթերթ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմական պաշտոնյաների բանակցություններն ապարդյուն են ավարտվել

 

ԱՄՆ կողմից հովանավորվող հակասիրիական ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքները ռմբակոծելուց հետո , այդ երկրի բանակային պաշտոնյաները բանակցություն են սկսել ռուսների հետ , որն ի դեպ ավարտվել է ապարդյուն :

«Ղոդս» օրաթերթում կարդում ենք .-«ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակի հայտարարությամբ , ամերիկացի և ռուս բանակայինները վիդեոկոնֆերանսի միջոցով բանակցություններ են անցկացրել ՝ Սիրիայի հետ կապված իրադարձությունների քննարկման նպատակով» :

Երկու երկրի ռազմական պաշտոնյաների մտքերի փոխանակում են կատարել կառուցողական միավայրում : Կողմերը վճռակամ են լուրջ քայլեր նախաձեռնել ՝ դեպքերը կանխելու նպատակով : Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ին առաջարկել էր ներկայացնել իր կողմից սատարվող խմբերի հաստատման վայրերի քարտեզը :

Ամերիկացի բանակայինները հայտարարել են , որ Ռուսաստանի կործանիչները ծրագրի հ ամաձայն են ռմբակոծել Սիրիայի հարավում ընդդիմադիրների դիրքերը : Ռուսական կողմը սակայն հերքում է այդ խոսքերը , նշելով , որ ռմբակոծված շրջանը 300 կմ.-ով հեռու է հրադադարն ընդունած չափավորական սիրիացի ընդդիմադիրների դիրքերից :

 

 

 

news.am

La Croix. Ֆրանցիսկոս պապին եւ Գարեգին 2-րդ կաթողիկոսին 50-60 հազար մարդ կդիմավորի

 

Հայերը սպասում են, որ Ֆրանցիսկոս պապը հունիսի 24-26-ը Հայաստան կատարելիք այցի ժամանակ կկրկնի Ցեղասպանության մասին խոսքերը: Այս մասին գրում է ֆրանսիական La Croix պարբերականը՝ հավելելով, որ Պապի այցի շրջանակում կլինի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

2015 թվականի հոկտեմբերին Թուրքիա այցի ժամանակ Ֆրանցիսկոս պապը ձեռնպահ մնաց այդ խոսքերից, բայց, ի զարմանս շատերի, դրանք նշեց 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում պատարագի ժամանակ, որին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսը (երկրի քրիստոնյաների 85%-ն այս եկեղեցու հետեւորդ են), ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ 1-ին կաթողիկոսն ու Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Գրիգոր Պետրոսը:

«Այդ օրն ինչ-որ պատահեց: Ես տեսա, թե ինչպես էին երկու կաթողիկոսները զսպում արցունքները, տեսա նաեւ Հայաստանի նախագահի զգացմունքները»,- Փարիզում կայացած ասուլիսում պատմեց Սան Կրուա թեմի հոգեւորական Ժոզեֆ Քելեքյանը:

Այդ օրերի եւս մեկ կարեւոր թեմա պետք է դառնա խաղաղությունը: Արնուվիլ լե Գոնեսի Առաքելական եկեղեցու հոգեւորական, հայր Մանուել Հովհաննիսյանի խոսքով, շաբաթ Երեւանի Հանրապետության հրապարակում հանուն խաղաղության աղոթքով  էկումենիկ հանդիպմանը 50-60 հազար մարդ կմասնակցի:

 

 

 

hayeli.am

Թուրքիան տասնամյակներ շարունակ չի կարողանա անդամակցել ԵՄ-ին. Քեմերոն

 

Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կրկին հայտարարել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ չի կարողանա անդամակցել ԵՄ-ին:

Քեմերոնը, մասնակցելով BBC-ով հեռարձակվող Question Time ծրագրին, պատասխանել է հունիսի 23-ին երկրում ԵՄ-ին անդամակցության պահպանման հարցով հանրաքվեին առնչվող հարցերին:

Քեմերոնը հայտարարել է, որ Թուրքիան չի շարժվում ճիշտ ուղղությամբ: Հարցին՝ արդյոք Մեծ Բրիտանիան վետո կդնի՞ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վրա, Քեմերոնը պատասխանել է, որ անհնար է գտնել որևէ փորձագետի, ով կասի, թե Թուրքիան առաջիկա 30 տարում կարող է անդամակցել ԵՄ-ին:

 

 

orer.am

Սիրիայի բանակն ԻՊ-ի դեմ մարտեր է մղում Ռաքայի նավթադաշտերի համար

 

Կառավարական զորքերի եւ «Իսլամական պետություն» խմբավորման ջոկատների միջեւ կատաղի մարտեր են ընթանում Ռաքայի նահանգի արտեւմուտքում Սա Սաուրա նավթի հանքավայրի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ազգային աշխարհազորի մի աղբյուր:

Ավելի վաղ Սիրիայի եւ Լիբանանի մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հաղորդել են, որ հունիսի 19-ին սիրիացի զինվորականներին հաջողվել Է վերահսկողության տակ վերցնել Աս Սաուրա դաշտը, որը գտնում Է ռազմավարական տեսակետից կարեւոր Թաբքա քաղաքից տասը կիլոմետր հեռավորության վրա:

«Նավթի հանքավայրի շրջանում կատաղի մարտերը մինչ այժմ շարունակվում են: Գիշերը Սիրիայի բանակի զորամասերը Աս Սաուրայից դուրս են քշել ահաբեկիչներին, սակայն առավոտյան ստիպված վերախմբավորվել են սաստիկ հակագրոհի պատճառով: Այժմ հանքավայրն ազատագրված Է ոչ հարյուր տոկոսով»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:. 

Սիրիայի բանակը երրորդ շաբաթն Է, ինչ հարձակում Է գործում Ռաքայի նահանգի արեւմուտքում եւ հարավում: ԻՊ-ի խոշոր մերձակա առաջադիրքը գտնվում Է Թաբքա քաղաքում, ներառյալ համանուն ռազմական օդաթռիչքարանը: Ահաբեկիչների դեմ կատաղի մարտերը շարունակվում են քաղաքից 10 – 20 կիլոմետր հեռավորության վրա: Թաբքայից հիսուն կիլոմետր դեպի հյուսիս գտնվում Է Սիրիայում ԻՊ-ի այսպես կոչված «մայրաքաղաքը»՝ Ռաքան:    

Կառավրական զորքերի հետ զուգահեռաբար Ռաքան գրոհում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական ջոկատները: Նրանց օգնում Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: