2025թ համաշխարհային առևտրի հեռանկարն անորոշ է
ՄԱԿ-ի Զարգացման և Առևտրի Գործակալությունը (UNCTAD) հայտարարել է, որ պատերազմների հետևանքով, 2025 թվականին համաշխարհային առևտուրը կունենա անորոշ հեռանկար։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը և որոշ երկրների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու նրա սպառնալիքներին, UNCTAD-ը հայտարարել է․ «2025 թվականի համաշխարհային աեռանկարն անորոշ կլինի՝ կապված ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխության հետ, ներառյալ լայնածավալ մաքսատուրքերի սահմանումը, որոնք կարող են ազդել մատակարարման համաշխարհային շղթայի վրա»։
Նշելով, որ 2024թ համաշխարհային առտրում գրանցվել է ռեկորդ, կազմակերպությունը հավելել է, որ 2024թ ապրանքների և ծառայությունների համաշխարհային փոխանակման ծավալը հասել է ռեկորդային 33 տրիլիոն դոլարի։ Ըստ այդմ՝ գործարքների արժեքն ավելացել է մեկ տրիլիոն դոլարով, ինչն ապահովել է 3,3% աճ և համաշխարհային առևտրի ճկունություն՝ չնայած շարունակվող մարտահրավերներին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շարունակել նախկին, այսինքն՝ ագրեսիվ առևտրային քաղաքականությունը և սակագնային պատերազմը։ Իսկ դա ենթադրում է առևտրային պատերազմ զարգացող տնտեսությունների, հատկապես Չինաստանի, ինչպես նաև եվրոպական առևտրային գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի, ու նաև Արևմտյան բլոկի գործընկերները, այդ թվում՝ Կանադայի, Մեքսիկայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ:
Կանխատեսվում է, որ Թրամփի վարած քաղաքականության հետևանքով, որը հակասում է միջազգային հանրության շրջաբնում ձևավորևված կոնսենսուսին, աշխարհում կձևավորվի նրա վարած սակագնային պատերազմին ընդդիմացող շարժում, ինչպես եղավ նրա նախագահության առաջին շրջանում։