Սի Ծինփինը չի մեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը. CBS News
https://parstoday.ir/hy/news/world-i226886-Սի_Ծինփինը_չի_մեկնի_Վաշինգտոն_մասնակցելու_Թրամփի_երդմնակալությանը._cbs_news
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը չի մեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան CBS News հեռուստաալիքը։ Սպիտակ տան նոր ղեկավարի երդման արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 13, 2024 12:15 Asia/Tehran
  • Սի Ծինփինը չի մեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը. CBS News

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը չի մեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան CBS News հեռուստաալիքը։ Սպիտակ տան նոր ղեկավարի երդման արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։

«Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը և նրա կինը, ինչը ստանդարտ պրակտիկա է», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Աղբյուրները չեն բացառել, որ դեսպանին կարող են միանալ Պեկինից այլ պաշտոնյաներ, բայց ոչ ինքը՝ Սի Ծինփինը։

Նշվում է, որ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը, որը փոխանցվել է ոչ պաշտոնական ուղիներով, «զարմացրել է Պեկինին», քանի որ այնտեղ «սովոր են ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում խիստ արարողակարգին և բարդ դինամիկային», ուստի տարակուսած են մնացել Թրամփի մտադրությունների վերաբերյալ։

Ավելի վաղ CBS-ը, վկայակոչելով աղբյուրներ, տեղեկություն էր տարածել, որ Թրամփը Սիին հրավիրել է իր երդմնակալությանը։ Դա այնուհետև հաստատել է հանրապետական ​​անցումային թիմի խոսնակ Քերոլայն Լևիտը՝ չհստակեցնելով, թե արդյոք Չինաստանի ղեկավարն ընդունել է հրավերը։ Իր հերթին Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինգը չի մեկնաբանել հրավերի հետ կապված իրավիճակը։

tert.am