Երեխաների նկատմամբ սեռական բռնության համար Բրիտանիայում ձերբակալվել է երկու ոստիկան
Վերջին տարիներին երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով, Բրիտանիայում ձերբակալվել է երկու ոստիկան։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ըստ Guardian-ի՝ ձերբակալված ոստիկանները 1990-ականներին Ռոթերհեմ քաղաքում սեռական ոտնձգություն են իրականացրել երեխաների նկատմամբ։
Ոստիկաններից մեկը մեղադրվում է 1995-1999 թվականներին երկու երիտասարդ աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու, մյուսը՝ 1995-1996 թվականներին անօրինական գործողություններ կատարելու մեջ։
1997-ից 2013 թթ․ իրականացված սեռական բռնության վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ռոթերհեմում առնվազն 1400 աղջիկ սեռական բռնության է ենթարկվել տղամարդկանց կողմից:
Ոստիկանությունը, որը մոտ 90 միլիոն ֆունտ է հատկացրել հետաքննության համար, ոտնձգությունների զոհերին հորդորել է ներկայանալ ոստիկանություն և հաղորդում տալ հանցագործության մասին։