Եվրասիայի գագաթնաժողովի օրակարգում նավթի և գազի ընդհանուր շուկայի ձևավորումն է
https://parstoday.ir/hy/news/world-i227450-Եվրասիայի_գագաթնաժողովի_օրակարգում_նավթի_և_գազի_ընդհանուր_շուկայի_ձևավորումն_է
Սահաբ - Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը․ Այս հանդիպման օրակարգում էր նաև նավթի և գազի ընդհանուր շուկայի ստեղծումը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 27, 2024 16:28 Asia/Tehran
  • Եվրասիայի գագաթնաժողովի օրակարգում նավթի և գազի ընդհանուր շուկայի ձևավորումն է

Սահաբ - Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը․ Այս հանդիպման օրակարգում էր նաև նավթի և գազի ընդհանուր շուկայի ստեղծումը։

Հղում անելով Mehr լրատվական գործակալությանը՝ Sahab ցանցը հաղորդել է, որ Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը, ով մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հանդիպումը որակել է կառուցողական և ասել, որ մանրամասն քննարկվել են մի շարք կարևոր հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի միջև Ազատ առևտրի ընդլայնման հարցը։

Նշելով, որ այս համաձայնագրերը կարող են օգնել ամրապնդել տնտեսական հարաբերությունները և ստեղծել նոր հնարավորություններ ներդրողների համար, Աթաբաքը հույս է հայտնել, որ «մենք ականատես կլինենք այդ պայմանավորվածությունների արագ և արդյունավետ իրականացմանը»։

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության եւ առեւտրի նախարարը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հարցեր, ինչպիսիք են՝ այս միությանը Իրանի դիտորդական կարգավիճակով անդամակցությունը կամ նավթի և գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը։ Այս հանդիպմանը անդամներն դրական քվեարկեցին այս միությանը Իրանի դիտորդական կարգավիճակով անդամակցությանը:

Եվրասիական տնտեսական միությունը միջկառավարական տնտեսական միություն է, որը բաղկացած է Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ղրղզստանից և Հայաստանից։

Այս միության հիմնաքարը դրվել է մոտ 10 տարի առաջ՝ 2014թ.