Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում 3 ծովում
https://parstoday.ir/hy/news/world-i227818-Թուրքիան_ռազմածովային_զորավարժություններ_է_անցկացնում_3_ծովում
Թուրքիայում «Երկնագույն հայրենիք» խորագրով խոշոր ռազմածովային զորավարժություններ են մեկնարկում։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2025 12:23 Asia/Tehran
  • Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում 3 ծովում

Թուրքիայում «Երկնագույն հայրենիք» խորագրով խոշոր ռազմածովային զորավարժություններ են մեկնարկում։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Սև և Էգեյան ծովերում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ 10–օրյա վարժանքներում 90 ռազմանավ և հիսուն ինքնաթիռ է ներգրավված։

Զորավարժությունների նպատակն է գնահատել ռազմածովային նավատորմը կազմում ընդգրկված հրամանատարությունների արդյունավետությունն ու օպերատիվությունը, բարձրացնել ստորաբաժանումների օպերատիվ պատրաստվածության մակարդակը, բարելավել շտաբի անձնակազմի և ստորաբաժանումների վերլուծության և որոշումների կայացման կարողությունը սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև ստուգել զորավարժություններին մասնակցող այլ ուժերի հրամանատարությունների և ստորաբաժանումների փոխգործակցությունը:

arm.sputniknews